Գլխավոր դատախազությունը վերանայել է Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի գործը
Ռուսաստան
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն ավարտել է քաղբանտարկյալենրի ցուցակում հայտնվածների քրեական գործերի վերանայումը, այդ թվում Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի քրեական գործերը։ Սակայն ըստ Ռիա նովոստիի, դրանց արդյունքների վերաբերյալ որևէ տեղեկություն չի հաղորդվում։
Դմիտրի Մեդվեդևի կողմից համաներում շնորհելու հետ կապված 32 քրեական գործերի վերանայումն անցկացվել է մարտի 5-ից սկսած։ «Նախագահի հանձնարարությունը կատարված է», – լրագրողներին հայտնել է ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Մարինա Գրիդնևան։ Որևէ այլ մանրամասնություն վերջինս չի հայտնել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)