Տյումենում ավիավթարի հիմնական պատճառը հնարավոր է սառցակալումն է եղել
Ռուսաստան
Տյումենի մոտակայքում վթարի ենթարկված ATR-72 ինքնաթիռի սառցակլման վարկածը այս պահին ավիավթարի հիմնական պատճառներից մեկն է համարվում, հայտնում են ռուսական ԶԼՄ–ները՝ հղում կատարելով քննությանը մոտ կանգնած աղբյուրին։
Հիշեցնենք, որ «Յուտեյր» ավիաընկերությանը պատկանող ATR-72 ինքնաթիռը վթարի է ենթարկվել այսօր առավոտյան, երբ որ փորձել է Տյումենի օդանավակայանից օդ բարձրանալ։ Մահացել է 31 մարդ, 12-ը ստացել են մարմնական վնասվածքներ։
Ավելի վաղ ավիավթարի հիմնական պատճառներն էին համարվում ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը և օդաչուների թույլ տված սխալը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)