Նիդեռլանդներում ձերբակալվել է ռուսական հատուկ ծառայությունների գործակալը
Աշխարհ
Նիդեռլանդներում ոստիկանությունը մարտի 24–ին ձերբակալել է արտաքին գործերի նախարարության 60-ամյա աշխատակցին, որը կասկածվում է կաշառակերության և ռուս լրտեսներին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեջ։ Նիդեռլանդների գլխավոր դատախազությունը հայտնել է, որ մարտի 30-ին կասկածյալի նկատմամբ 14-օրյա կալանք է կիրառվել։
Ըստ De Telegraaf-ի՝ ձերբակալվածը Ռայմոնդ Պ.–ն է (Ռայմոնդ Պ.–ն հավանաբար Ռայմոնդ Պուտերայն է), որը 2008-ից եղել է Հոնկոնգում Նիդեռլանդների փոխհյուպատոսը։
Մոտ յոթ տարի Պուտերայը գաղտնի տեղեկատվություն է հաղորդել Անդրեաս և Հեյդրուն Անշլագ ավստրացի ամուսիններին, որոնք ձերբակալվել են 2011-ի հոկտեմբերին՝ Ռուսաստանի համար լրտեսություն կատարելու կասկածանքով։ Ըստ գերմանական լրատվամիջոցների՝ Անշլագներին Գերմանիայի ոստիկանությունը բացահայտել է ԱՄՆ–ում ձերբակալված Աննա Չապմանի միջոցով։ Սակայն դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք ռուսական հատուկ ծառայություններին նրանց միջոցով գաղտնի փաստաթղթեր փոխանցվել են, թե՝ ոչ։ Պուերայը նաև կասկածվում է ապօրինի զենք պահելու և փողերի լվացման մեջ։
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում դիվանագետը հայտնվել էր 2007-ին, երբ նրա կինը՝ Մետա Պուտերայը, հրաժարվել էր 2000 թ.-ին իրենց որդեգրած կորեացի չորս ամսական աղջկանից՝ նրա հուզական անկայունության պատճառով։ Միևնույն ժամանակ դիվանագետ ամուսինները երկու սեփական զավակներ ունեն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ