Մոսկվայի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Ռուսաստան
Մոսկվայի շուկաներից մեկում վաղ առավոտյան բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի։
Հրդեհը տեղի է ունեցել Մոկսվայի ժամանակով 04.50 սահմաններում Կաչալովսկի շուկայում։ Հրդեհը բռնկվել է անգարում, որին կից եղել է բնակելի շինություն։
«07։00–ի տվյալներով` զոհերի թիվը հասնում է 12–ի», - հաղորդում է РИА новости-н։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զոհերի թիվը հասնում է 9–ի։ Հրդեհը մարվել է 2 ժամ անց։ Այն ընդգրկել է 50 քմ տարածք։ Դեպքի վայրում յոթ հրշեջ մարտական հաշվարկ է աշխատել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)