Վենետիկի հանձնաժողովը քննադատել է Ռուսաստանի իշխանություններին
Աշխարհ
Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովը (ոչ պաշտոնական անվանումը - Վենետիկի հանձնաժողով) քննադատության է ենթարկել Ռուսաստանում կուսակցությունների, հանրահավաքների կազմակերպման և պետդումայի ընտրությունների մասին օրենքը, գրում է «Կոմերսանտ»–ը։
Եվրոպացիները ողջունել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ կուսակցությունների գրանցվելու համար անհրաժեշտ շեմը նվազեցնելու նախաձեռնությունը, միևնույն ժամանակ նշել, որ կուսակցությունների գործունեության վերահսկողությամբ կարող է զբաղվել մեկ այլ առանձին մարմին, այլ ոչ թե գործադիր իշխանությունը։ Այժմ այդ ֆունկցիան կատարում է արդարադատության նախարարությունը։
Բացի այդ, հանձնաժողովի անդամներն իրենց դժգոհությունն են հայտնել առ այն, որ օրենքը թույլ չի տալիս ստեղծել տարածաշրջանային կուսակցություն։ Ըստ նրանց՝ դա խտրական վերաբերմունք է։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին