ԱՄՆ–ը բացառում է Եվրոպայում ՀՕՊ համակարգերի տեղակայման ցանկացած սահմանափակում. ՌԴ–ում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ
Վաշինգտոնը Եվրոպայում կստեղծի այնպիսի ՀՕՊ համակարգեր, որն անհրաժեշտ է ԱՄՆ–ի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար և մտադիր չէ սահմանափակել իր գործողությունները ինչ–որ կերպ, հայտարարել է ՌԴ–ում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը՝ РИА Новости–ի հետ զրույցում։
Ի՞նչ կտա Ռուսաստանին Բարաք Օբամայի խոստացած «ճկունությունը» ՀՕՊ համակարգերի հետ կապված հարցերում, երբ որ նա վերընտրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, հարցին Մաքֆոլը պատասխանել է, որ Վաշինգտոնը չի սահմանափակվելու իր և իր դաշնակիցների անվտանգությունը լիարժեք ապահովելու հարցում։
Դեսպանի խոսքերով՝ Վաշինգտոնը հույս ունի իրականացնել իր ծրագրերը ՀՕՊ համակարգերի հետ կապված՝ միևնույն ժամանակ չվտանգելով այն ռազմավարական կայունությունը, որն այսօր առկա է Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև։ «Դա շատ դժվար կլինի իրականացնել։ Այդ գործընթացը երկար ժամանակ է պահանջում. կարծում եմ նույնիսկ տարիներ»,– ասել է Մաքֆոլը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)