Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հրաժարվել է անօրինական ճանաչել «քաղաքական բանտարկյալների» դատավճիռները
Ռուսաստան
ՌԴ Գլխավոր դատախազությունը «քաղբանտարկյալների ցուցակում» գտնվողների մեծ մասի դատավճիռներում որևէ խախտում չի հայտնաբերել, որոնց թվում են «ՅՈՒԿՕՍ»–ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին և «ՄԵՆԱՏԵՊ»–ի նախկին ղեկավար Պլատոն Լեբեդևը։ Այս մասին հաղորդում է Interfax-ը։
32 դատապարտյալների գործերը վերանայվել են՝ որպեսզի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից համաներման արժանանան։ Գործերի վերանայումը պաշտոնապես ավարտվել է ապրիլի 2–ին, սակայն դրանց արդյունքները դեռևս չեն հրապարակվում։
Ըստ Գլխավոր դատախազության արդյունքների, բոլոր դատավճիռները, բացի մեկից, հիմնավոր և օրինական են ճանաչվել։ Երկու ընթացակարգային խախտումներ են հայտնաբերվել միայն «Այլ Ռուսաստան» շարժման ակտիվիստ Տաիսա Օսիպովայի գործով հետաքննության մեջ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ