Մոսկվայի իշխանությունները մերժել են «Յաբլոկո»–ի դիմումը՝ երթ կազմակերպելու վերաբերյալ
Ռուսաստան
Մոսկվայի Հյուսիս–արևմտյան վարչական շրջանի դատախազությունը մերժել է «Յաբլոկո» կուսակցության դիմումը՝ ապրիլի 14-ին «Դեպի Օստանկինո» երթ կազմակերպելու մասին։
Իշխանություններն առաջարկել են կազմակերպիչներին սահմանափակվել ցույցով՝ ցույցի մասնակիցների թիվը 5000-ից նվազեցնելով 200-ի։
Ցույցի կազմակերպիչները մտադրվել էին երթը սկսել Տիեզերագնացների պուրակում՝ երթով շարժվելով դեպի հեռուստակենտրոն։ «Յաբլոկո» կուսակցությունը համաձայնվել է ցույց անցկացնել՝ միևնույն ժամանակ չսահմանափակելով ցույցի մասնակիցների թվաքանակը։ Ակցիայի հիմնական կարգախոսներն են «ԶԼՄ–ների անկախության համա՛ր։ Հեռուստատեսությունում ստի և ցենզուրայի դե՛մ» արտահայտությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)