Սկանդալ Ռադայի պատգամավորի և Ռուսաստանի գլխավոր հակահամաճարակաբանի համատեղ ասուլիսի ժամանակ (տեսանյութ)
Ռուսաստան
Ուկրաինայի Գերագույն ռադայի սկանդալային պատգամավոր Օլեգ Լյաշկոն ստիպել է Ռուսաստանի գլխավոր հակահամաճարակաբան Գենադի Օնիշենկոյին ուտել ուկրաինական արտադրության թարմ պանիր, խոզապուխտ ու երշիկ։ Այդ միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի սննդաարդյունաբերության նախարար Նիկոլայ Պրիսյաժնուկի և Գենադի Օնիշենկոյի համատեղ մամլո ասուլիսի ընթացքում։
«Ահա, կե՛ր։ Սա մեր ուկրաինական ամենաորակյալ պանիրն է, սա մեր խոզապուխտն ու երշիկն է։ Ինչպե՞ս ես դու կարողանում քո ուկրաինական ազգանունով հանդերձ արգելել մեր արտադրած պանրի ներմուծումը Ռուսաստան», – ասել է Լյաշկոն։
Օնիշենկոն հրաժարվել է «հյուրասիրությունից» և Լյաշկոյին գյուղացի անվանել, որից հետո հեռացել է մամլո ասուլիսի սրահը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)