HRW–ն ՌԴ իշխանություններին կոչ է արել հետաքննություն սկսել «Новая газета»–ի լրագրողին ծեծելու փաստով
Ռուսաստան
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել հետաքննություն սկսել հինգշաբթի Новая газета թերթի լրագրող Ելենա Միլաշինի նկատմամբ հարձակում գործելու և ծեծի ենթարկելու փաստի առթիվ և պարզել, արդյո՞ք դա կապված է եղել իր մասնագիտական գործունեության հետ:
«Ռուսաստանի իշխանությունները պետք է արագ և արդյունավետ հետաքննություն իրականացնեն անհայտ անձի կողմից դաժան ծեծի ենթարկված լրագրող Ելենա Միլաշինա գործով», – նշված է կազմակերպության պաշտոնական կայքում։
HRW-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Հյու Ուիլյամսոնն այդ առիթով հայտարարել է, «Եթե խիզախ լրագրողը, որը աշխատում է ագրեսիվ շրջակա միջավայրի պայմաններում, հարձակման է ենթարկվում, ապա պետք է իշխանությունները հետաքննություն սկսեն՝ պարզելու, թե դա ինչ դրդապատճառներով է կատարվել և արդյո՞ք դա կապված է նրա մասնագիտական գործունեության հետ»։
Հիշեցնենք, որ հինգշաբթի թերթի ռուս լրագրող Ելենա Միլաշինան Մոսկվայում հարձակման և ծեծի էր ենթարկվել անհայտ երկու անձանց կողմից, որոնք կողոպտել էին նրան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)