Նոր ընդդիմություն են բուծում Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին «Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապեն ՔՊ-ն սադրիչ պլան ունի Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 

Գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի եկամտաբեր. գյուղնախարար

Տնտեսություն

Ոլորտի հիմնախնդիրներին և գարնան գյուղատնտեսական աշխատանքներին տեղում ծանոթանալու համար Արմավիրի մարզ էր մեկնել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, որտեղ հանդիպել է համայնքների ղեկավարների ու գյուղանտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր Արմավիրի մազպետ Աշոտ Ղահրամանյանը:

Խոսելով անցյալ տարվա ցուցանիշներից՝ նախարարը նշել է, որ ՀՀ Նախագահի ամենօրյա ուշադրության, կառավարության կողմից իրականացված գործնական ծրագրերի և ոլորտի աշխատավորների արդյունավետ գործունեության արդյունքում 2011-ին հաջողվեց հասնել որոշակի դրական տեղաշարժերի, որոնց մեջ էական դերակատարում ունեցավ նաև Արմավիրի մարզը:

«Այն, ինչ ունեցանք, աննախադեպ էր նախորդ տարիների համեմատությամբ: Իհարկե, ձեռք բերածով չպետք է սահմանափակվենք: Սա այն ոլորտն է, որտեղ երկարատև ներդրումներ են անհրաժեշտ: Հողերն ամբողջությամբ և երբեմն նպատակային չեն օգտագործվում: Եվ դրա համար պետական աջակցություն է պետք: Նախորդ տարի 19 հազար հեկտարով ավելի շատ հացահատիկ է ցանվել: Այս միտումը շարունակական է լինելու: Փորձելու ենք ամեն տարի 20–25 հազար հեկտարով ավելացնել ցանքատարածությունները»,- նշեց նա:

Անդրադառնալով գյուղմթերքի իրացման հարցերում գյուղացուն օժանդակելու խնդրին, նախարարը դրական գնահատեց նախորդ տարի մայրաքաղաքում բացված գյուղատնտեսական շուկայի գործունեությունը, որի ամենաակտիվ մասնակիցներից էին նաև Արմավիրի մարզի ֆերմերային տնտեսությունները: Այս տարի, ըստ նախարարի, մայրաքաղաքում, առանց վերավաճառների, նման 3 շուկաներ են գործելու:
Կառավարության կողմից գյուղացիներին ցուցաբերվող աջակցության ծրագրերից նա առանձնացրեց նաև ցածր տոկոսադրույքներով գյուղատնտեսական վարկերի և մատչելի գներով ազոտական պարարատանյութի ու դիզելային վառելիքի տրամադրումը:

«Այն մարզերին բաշխվում է ըստ ներկայացված հայտերի: Դրանով մենք կբավարարենք հանրապետության ողջ պահանջարկի ավելի քան 95 տոկոսը: Շուկայում նկատվող գների թանկացման ֆոնին կառավարության կողմից ցուցաբերվող նման օժանդակությունը զգալիորեն կթեթևացնի գյուղացու հոգսը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ հանրապետությունում Արմավիրի մարզն է ամենաշատը ստանում նշված պարարտանյութն ու դիզվառելիքը: Ի դեպ, նույնն է պատկերը նաև Եվրոպայից բարձր մթերատու երինջների ներկրման ծրագրի իրականացման ասպարեզում, ուր անցյալ տարի ներկրված 210 կենդանիներից 48-ը հատկացվել է Արմավիրի մարզին:

«Գյուղացին պետք է իրեն պաշտպանված զգա, իմանա, որ իր արտադրանքը շահավետ գներով և ամբողջությամբ է մթերվելու: Գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի եկամտաբեր: Դրա համար այս տարի ամբողջությամբ անցնելու ենք մթերումների պայմանագրային հարաբերություններին»,- ասել է նա՝ ներկայացնելով ընթացիկ տարվա առաջնահերթություններն ու իրականացվող ծրագրերը, որոնք, ըստ Սերգո Կարապետյանի, միայն գյուղատնտեսության ոլորտի խնդիրները չեն: «Կարևորը երկրի պարենային անվտանգության ռազմավարական խնդրի լուծումն է, որը բոլորիս գործն է»,- նշել է նախարարը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր ընդդիմություն են բուծումԱրմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
Ամենադիտված