Մոսկվայում անցկացվում է «Հանուն արդար ընտրությունների» ընդդիմության բողոքի ցույցը
Ռուսաստան
Մոսկվայի կենտրոնում՝ Նովոպուշկինսկի հրապարակում, մոտ հարյուր մարդ է մասնակցում ընդդիմության կազմակերպած «Հանուն արդար ընտրությունների» բողոքի ցույցին, հաղորդում է Interfax–ը։
Ցույցի մասնակիցները հրապարակ են ժամանել «Հանուն արդար ընտրությունների», «Պուտինին փոխում եմ Խոդորկովսկու հետ» ցուցանակներով և ցուցապաստառներով։
Ընդդիմության «Ձախ ճակատի» առաջնորդ Սերգեյ Ուդալցովը վատառողջ լինելու պատճառով հանրահավաքին չի մասնակցում։ Հանրահավաքի ընթացքում նախատեսվում է քննարկել ընդդիմության հետագա ծրագրերի վերաբերյալ մանրամասներ, այդ թվում՝ մայիսի 6–ին անցկացվելիք «Միլիոնանոց երթ»–ի անցկացման հարցերը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ