Armenia Music Awards–ի ընթացքում վատացել է Ալեն Դելոնի առողջական վիճակը
Սփյուռք
Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնի առողջական վիճակը վատացել է այսօր Մոսկվայում անցկացվող Հայկական երաժշտական մրցանակաբաշխության (Armenia Music Awards) հանդիսավոր արարողության ընթացքում, հաղորդում է Itar-Tass–ը։
Դելոնի համար շտապօգնություն է կանչվել։ Ըստ մրցանակաբաշխության մյուս մասնակիցների վկայության՝ դերասանի մոտ խնդիրներ են առաջացել սրտի հետ կապված. արյան ճնշումը զգալիորեն բարձր է եղել։
Այնուամենայնիվ, Դելոնն անտեսել է այդ ամենը և բարձրացել է բեմ «Լեգենդ» հատուկ մրցանակը ստանալու համար։ Շնորհակալական խոսքից հետո դերասանն անմիջապես տեղափոխվել է հյուրանոցի իր սենյակ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Փարիզի արվարձաններից մեկում գտնվող ամերիկյան հիվանդանցում Ալեն Դելոնը սրտի վիրահատություն էր տարել։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի