Սկանդալային պոռնոդերասանուհին կմարմնավորի Պուգաչովային
Ռուսաստան
Գերմանացի մի քանի կինոգործիչներ որոշել են ֆիլմ նկարահանել ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի մասին։ Ֆիլմում երգչուհուն կմարմնավորի ռուս պոռնոդերասանուհի Ելենա Բերկովան, որը կներկայացնի Պուգաչովայի ստեղծագործական վերելքի պատմությունը։ Հայտնի է նաև, որ Պուգաչովան արդեն տվել է իր համաձայնությունը։
Նշենք նաև, որ Բերկովան ոչ միայն հայտնի է «մեծահասակների ֆիլմերում» իր մասնակցությամբ, այլև իր սկանդալային ապրելակերպով։ Անցած տարի նրան մեղադրանք է ներկայացվել թմրանյութ պահելու մեջ, նրա հանդեպ նույնիսկ 3 տարվա պայմանական ազատազրկման վճիռ է կայացվել։ Եվ եթե նա ևս մեկ անգամ հայտնվի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, պայմանական դատավճիռը կյանքի կկոչվի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)