Գյուղատնտեսությունը Հայաստանում մնում է ամենախոցելին. Արծվիկ Մինասյան
Հասարակություն
«Տարբեր կառավարություններ, տարբեր ժամանակներում գյուղատնտեսությունը համարել են գերակա ուղղություն, սակայն, տնտեսության այդ ճյուղը Հայաստանում մնում է ամենախոցելին»,-այս մասին այսօր ՀՅԴ նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, հավելելով, որ գյուղատնտեսության բոլոր ուղղություններում՝ սկսած թունաքիմիկատներից մինչև տեխնիկայի ապահովում, պետք է իրականացվի ակտիվ սուբսիդավորում:
«Այսօր գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցությունը չի անցնում 15 մլրդ դրամից, սակայն մեր ծրագրով այն չպետք է անցնի 60 միլիարդից»,-նշեց ՀՅԴ պատգամավորը:
Արծվիկ Մինասյանը նշեց նաև, որ իրենց ծրագիրը կազմելու համար Դաշնակցությունը միայն տեղի տնտեսագետների օգնությանն է դիմել:
«Հայաստանում բևեռացվածությունը չպետք է այս աստիճանի լինի»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
ՀՅԴ-ն խոստացավ ժողովրդագրական ակտիվ քաղաքականության շնորհիվ Հայաստանի բնաչությունը տարեկան միջինը բարձրացնել 50 հազարով, 5 և ավելի երեխա ունեցողներին նվիրել անվճար բնակարան, ընտանեկան նպաստի համակարգը վերանայել, ինչպես նաև ավելացել մինչեւ 7 տարեկան երեխաների ամենամսյա նպաստները: ՀՅԴ-ն ավանդների հատուցման յուրօրինակ ձև է որոշել կիրառել՝ եթե չի վճարվում դրամային տեսքով, ապա թույլ տալ դրա փոխարեն օգտվել հայրենական արտադրության ապրանքներից կամ ծառայություններից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում