Հաստատվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 2012 թ.-ի նախահաշիվները
Տնտեսություն
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Այս մասին ասված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Խորհուրդը քննարկել և հաստատել է ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրության ընդհանուր գնահատման արդյունքները, որոնց հիման վրա հանձնարարվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային «ԾԻԿ» ՊՈԱԿ-ին՝ բելգիական Safege և իսպանական Eptisa ընկերությունների համատեղ ձեռնարկությանը հրավիրել պայմանագրային բանակցությունների:
Խորհուրդը հաստատել է նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 2012 թ.-ի առաջին և երկրորդ տրանշերի ամփոփ նախահաշիվները և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի 2012 թ.-ի պահպանման ծախսերի նախահաշիվը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում