Նոր ընդդիմություն են բուծում Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին «Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապեն ՔՊ-ն սադրիչ պլան ունի Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 

ՀՀ նախագահի աշխատանքային այցը Արմավիրի մարզ

Տնտեսություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ:

Մարզի Սարդարապատ համայնքում ՀՀ նախագահն այցելել է նորաբաց «ՀՕՄԳՐԻՆ Փարադայս» ընկերության ջերմատուն, ծանոթացել ընկերության կողմից իրականացված աշխատանքներին և զարգացման ծրագրերին:

Խոշոր ջերմոցային տնտեսություն ստեղծելու նպատակով 2011թ. ստեղծված «ՀՕՄԳՐԻՆ Փարադայս» ընկերությունը Սարդարապատ համայնքում գնել է 20,0 հա հողատարածք, որի վրա իրականացվել են 1,1 հա ջերմոցային տնտեսության շինարարական աշխատանքներ: Ջերմատան շինարարությունն ավարտվել է ս.թ. մարտի վերջին: Առաջին բերքը ջերմոցային տնտեսությունում նախատեսվում է ստանալ ս.թ. ապրիլի վերջին:

Ընկերության զարգացման ծրագրերի հետ կապված, Հանրապետության ղեկավարին ներկայացրել են, որ բանակցություններ են տարվում հոլանդական կազմակերպության հետ՝ ջերմոցային տնտեսությունը 2012թ. մինչև 15 հա ընդլայնելու համար, որից հետո նախատեսվում է այժմ աճեցվող նազրվան տեսակի վարունգից բացի, ջերմատանն ստանալ նաև այլ բանջարեղեն՝ լոլիկ, պղպեղ ու ծաղկի որոշ տեսակներ: Իրացման շուկան, ընկերության ղեկավարության հավաստմամբ, մեր հանրապետությունից բացի կներառի ՌԴ մայրաքաղաքն ու Ռուսաստանի մյուս խոշոր քաղաքները:

Արմավիրում նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև մարզում իրականացվող ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ծրագրին: Նախագահին զեկուցվել է, որ Համաշխարհային բանկի միջոցներով 2012թ. Արմավիրի մարզում իրականացվող ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի շրջանակում Մյասնիկյան համայնքի հատվածի աշխատանքներն ընթացքի մեջ են և կավարտվեն այս տարեվերջին: Նախատեսվում է, որ ծրագրի իրականացմամբ կբարելավվի ոռոգման ջրի մատակարարումը, կկրճատվեն համակարգում դեռևս գոյություն ունեցող մեծ կորուստները: ՀՀ նախագահի 2008թ. կարգադրությամբ հաստատված միջոցառումների ժամանակացույցով Մյասնիկյան համայնքի միջտնտեսային և ներտնտեսային ցանցերի վերանորոգման նպատակով ներկա պահին ընթանում են 2.95կմ երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանցի շինարարական աշխատանքները՝ համայնքի 15% համաֆինանսավորմամբ, որն զգալիորեն կնպաստի տնամերձ հողամասերի ոռոգման բարելավմանը:

Արամվիրի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահն այցելել է նաև «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի «ՀՀ գյուղական վայրերի համապարփակ զարգացման ծրագրի» շրջանակում հիմնանորոգված և ժամանակակից պահանջներին համապատասխան ու որոշակի նորամուծություններով՝ բացօթյա դասարան, նորագույն ձևավորումով դասասենյակ-լաբորատորիա, շախմատի դասասենյակ, գրադարան-մեդիա կենտրոնով Մյասնիկյան համայնքի միջնակարգ դպրոց և ՀՀ կառավարության որոշմամբ հատկացված միջոցներով հիմնանորոգվող Արմավիրի թիվ 5 դպրոց: Թիվ 5 դպրոցում շրջայցի ժամանակ Սերժ Սարգսյանին զեկուցել են, որ 7 մասնաշենքից բաղկացած ուսումնական այս հաստատությունում 2011թ. պետական միջոցներով իրականացվել են 3 մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքներ, իսկ դպրոցի վերանորոգման համար հատկացված գումարով 2 մասնաշենքի վերանորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել 2012թ. ընթացքում:

Սերժ Սարգսյանն այնուհետև Արմավիրի մարզային գրադարանում ծանոթացել է 2011թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացված հիմնանորոգման և անվտանգության համակարգի ներդրման աշխատանքներին: Նախագահին ներկայացվել է, որ «Եվրասիա» հիմնադրամի դրամաշնորհային ծրագրով գրադարանը համալրվել է նաև տեխնիկական սարքավորումներով և գրականությամբ: Ներկայում գրադարանային ֆոնդը կազմում է շուրջ 110737 գիրք:

Բարենորոգված մարզային գրադարանն այժմ ունի լայն հնարավորություններ նաև տարբեր միջոցառումների կազմակերպման համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը գրադարանի ընթերցասրահում մասնակցել է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակին նվիրված միջոցառմանը, որն անցկացվում է հայ գրատպության 500-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր ընդդիմություն են բուծումԱրմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
Ամենադիտված