Արաքս գետի առափնյա տարածքները զերծ կմնան գարնանային ողողումից
Տնտեսություն
Կառավարության այսօրվա հերթական նիստի ժամանակ, կայացված որոշմամբ Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է մոտ 348 մլն դրամ։ Արաքս գետի 2012 թ. գարնանային վարարումների առավելագույն ելքը մասնագետները գնահատել են 900 մ3 /վրկ, որը 18-20 տոկոսով գերազանցում է 2011 թ. նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը։ Այս մասին ասված է կառավարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Որոշմամբ նախատեսված աշխատանքների իրականացմամբ կամրացվի Արաքս գետի արգելաթումբն Արմավիրի մարզի Մարգարա, Երվանդաշատ համայնքների տարածքում և Սյունիքի մարզում, Արարատի մարզի Եղեգնավան գյուղում կբարձրացվի արգելաթմբի կատարը, Լուսառատի տարածքում՝ նույնպես, ինչպես նաև կկառուցվի նոր կամուրջ։ Այս ամենի շնորհիվ առափնյա տարածքները զերծ կմնան ողողումից։
Բարձրորակ տնկանյութերի աճեցմանն ու կանաչ գոտիների վերականգնմանն աջակցելու նպատակով «Կանաչազարդ երկիր» ՀԿ-ին որպես նվիրաբերություն տրամադրելու համար կառավարության որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 5 մլն դրամ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում