Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտը Շնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարով Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ Աղեկյան Իսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն Կանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դի Աննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոն Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ Աբովյան Ավտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել է 

Ինչու՞ լիդերներ սիրող ժողովրդի մեջ ընդունվող լիդերներն այսքան քիչ են

Բլոգոսֆերա

Պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանից բացակայելու այս մի քանի օրերին մտածելու բավականին ժամանակ ունեցա։ Ինչու՞ լիդերներ սիրող ժողովրդի մեջ ընդունվող լիդերներն այսքան քիչ են։ Ինչու՞ է խնդիրների լուծումը մեզանում այդքան հաճախ մնում փողոցին։ Ինչու՞ փողոցն անկարող է առաջին քայլից հետո անցնել երկրորդին։ Ինչու՞ որևէ բան անողի վրա հինգ կողմից մահակներով հարձակվում են, քաշում քցում ներքև։ Ինչու՞ քաղաքակիրթ հարաբերություններ ու նորմալ կյանք ցանկացողն անպայման գրանտակեր է կամ հերետիկոս։ Ու ընդհանրապես ինչու՞ ենք մենք բոլորս այսքան «լուրջ»։ Ու էլի լիքը ինչու-ներ։

Չեմ կարող հիմա հպարտանալ, որ «ինչու»-ներիս պատասխանները գտնելու հարցում փայլուն հաջողությունների եմ հասել այս օրերին։ Ավելին, ավելի շատ «ինչու»-ներ են հայտնվել։

Ապագայի մասին մտորումները ստիպում են պատասխաններ փնտրել անցյալում, փորփրել մեր իմաստության շտեմարանի ու հոգևոր գանձարանի անկյունները։ Եվ առատաձեռն տանուտերի ու մշակների աստվածաշնչյան առակն առաջինն է, որ պատասխաններ է ուրվագծում օրվա շատ ու շատ «ինչուների»։ Այս առակը, որ ասվեց ի պատասխան Պետրոս Առաքյալի միամիտ այն հարցին, թե «Ահավասիկ, մենք թողեցինք ամեն բան և եկանք Քո հետևից. արդ, մենք ի՞նչ կունենանք» (Մատթ. 19: 27):

Իրավամբ, եթե առակը մեկնենք մերօրյահասարակական զարգացումների տեսանկյունից, ապա պիտի գանք նույն եզրակացություններին, որոնց հանգում է Փրկչի խոսքին անսացող յուրաքանչյուր քրիստոնյա։

Այն վերահաստատում է քաղաքացիական ընդվզման, սոցիալական պահանջի, սեփական ճակատագրի համար պատասխանատվության հանդեպ սպառողական մոտեցման սխալականությունն ու սնանկությունը։ Ցավոք, մենք մեր ապագայի, հասարակության բարօրության, երկրի կայացման համար հաճախ այնքան քիչ բան ենք անում, որ ակնթարթային արդյունքների ու անհապաղ պարգևատրման մասին խոսք լինել չի կարող: Առակն աչք ու ականջ ունեցող սովորեցնում է, որ դրական փոփոխությունը, բարօրությունն ու անվտանգությունը, բարեկեցիկ ու քաղաքակիրթ երկիրը, անցյալով հպարտանալու ու ապագային վստահելու ճակատագիրը տրվում է մարդուն ոչ թե մյուսներից ավելի բարձր գոռալու, մյուսներից ավելի ուժեղ հարվածելու, մյուսներից ավելի շատ ծեծելու կամ ծեծվելու դիմաց, ոչ թե հրապարակներում ու փողոցներում, լսարաններում ու կաբինետներում անցկացրած ժամանակի թվաբանական հաշվարկի արդյունքում, այլ' հետևողականության ու միասնականության շնորհիվ, ցանկացած պահի համաքաղաքացիների հետ ու նրանց կողքին լինելու պատրաստակամության շնորհիվ, իրար թիկունք լինելու պատրաստակամության շնորհիվ։ Կաթիլը քարը ծակում է ոչ թե ուժով, այլ հետևողականությամբ։

Ինչպես առակի տանուտերն ինքը ելավ իրեն համար աշխատողներ փնտրելու, այդպես էլ ժամանակն ինքն է իր մոտ կանչում մշակներին. Իրավամբ, հաճախ ոչ թե մենք ենք ընտրում այն ժամանակները, որում ապրում ենք, այլ ժամանակն է իր անողոք, բայց արարիչ հատիչով մեզանից կերտում մարդ ու քաղաքացի։ Ժամանակը բոլորին է կանչում' աշխատելու իր արտերում ու այգիներում, իր փողոցներում ու հրապարակներում, իր բարիկադների ու ամբիոնների առջև: Եվ մարդուց է կախված' լսել կամ չլսել այս կանչը, ընդունել սրտի մեջ ժամանակի հրամայականը, թե' հակառակվել դրան: Դրանում է մարդու ազատությունը: ԹԵրևս առաջին մարդուց սկսած, ժամանակը կանչում է մարդկանց գործելու բարօրության ու ապահովության համար' խոստանալով այս կարճաժամկետ կյանքում աշխատանքի դիմաց «մեկ դահեկանը»' բարեկեցիկ ապագայի ու իր երեխաների ապահովության պարգևը:

Առակն ուզում է հասկացնել նաև, որ զուր է սակարկելը երկրի տանուտիրոջ՝ հասարակ քաղաքացու, հայաստանցու հետ։ Փոխարենը առաջիններն ու առաջնորդները պիտի վստահեն ժողովրդի իմաստությանը և այն ժամանակ կարող են հավակնել ավելի մեծ արդյունքի։ Սա է աստվածաշնչյան առակի ուղեձը մեկը բոլոր նրանց, ովքեր պարծենում են իրենց բարի գործերով' սպասելով հասարակությունից ոչ թե իրենց նկատմամբ վստահություն, այլ' հասանելիք վարձատրություն:

Առակն ակնարկում է նաև, որ «օրվա վերջում» եկածները հավասարապես օգտվելու իրավունքն ու հնարավորությունն ունեն, եթե ջանալու նպատակ ունեն։ Երբ ժամանակն ու խիղճը նման մարդկանց հրավիրում են «իրենց այգին աշխատելու» ուշացած, սակայն ոչ ուշ եկածները խոսքը երկու չեն անում, հարմար վճար սակարկելով, չեն հարցնում ու գալիս են՝ իրենց մասնակցությունն ու ներդրումը բերելու ընդհանուր գործին։

Առակի ուղերձը լիդերներին հստակ է. ժամանակի ու ժողովրդի հետ սակարկելը վայել չէ. աշխատի´ր, կատարի´ր նրա պատվիրանները, իսկ պարգևատրելը նրանց թող: Նրանք արդարամիտ են և կտա քեզ ավելին, քան կարող ես ակնկալել: Գործերն անհրաժեշտ են, քանզի առանց գործերի հաջողությունը մեռած է, սակայն գործելը մեր պարտքն է միայն, և ո´չ թե վաստակը ժողովրդի ու ժամանակի առջև:

Հիսուսի այս առակում մի խորհուրդ էլ կա։ Սակարկող և գործը վաղ սկսած մշակները հին սերունդն է, որը կանգնած է մեր պետականության ստեղծման, մեր անկախության համար պայքարի ակունքներում։ Նրանք ում քրտինքով մենք դարձանք այն, ինչ կանք։ Ում արյամբ մենք մնացինք այն, ինչ եղել ենք։ Սերունդ, որն իր համբերությամբ փլատակներից երկիր կերտեց, իր քաջությամբ ու կորովով իր գոյության սահմանները գծեց ու իր սիրով մեծացրեց մերօրյա չծեծված ու անվախ, հպարտ ու ստեղծագործ այն սերունդը, որը հունիսյան այս արևի ու անձրևի տակ բացեց իր թևերն ու սավառնեց մեր իրողության երկնակամար։ Եվ ահա հենց նոր սերունդն է առակի ավելի ուշ գործի լծված մշակը։ Սերունդ, որը ժամանակի կանչով շտապում է իր պարտքը կատարելու։

Հունիսյան այս օրերը հաստատեցին վերահաստատեցին աստվածաշնչյան իմաստությունը, և ժողովուրդն ու ժամանակը նույնքան գորովալից գտնվեցին նոր սերնդի հանդեպ, արժանացնելով նրանց այն շնորհին, որին արժանացել էին հանրապետության կայացման օրերի լիդերները։ Արժանացրին իրենց վստահությանն ու աջակցությանը։ Այսպես վերջինները հավասարվում են առաջիններին, մինչ առաջիններն էլ նույնանում են վերջիններին։

«Բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները», ասում է առակը։ Եվ իրավամբ, երկրի ու հասարակության այգում աշխատության կոչեցյալները շատ են։ Յուրաքանչյուր քաղաքացի հրավիրված է, սակայն, դժբախտաբար, բոլորը չեն ներկայանում ժամանակի կանչին։

Մեզ էլ երկիրը տարբեր ժամերին է կանչում' աշխատել պետության հզորացման, հասարակության կայացման ու անվտանգության ապահովման համար. ոմանց' «առավոտյան»' վաղ պատանեկության մեջ, ոմանց' «երրորդ, վեցերորդ և իններորդ ժամին»' տարբեր տարիքներում, և ոմանց' խոր ծերության մեջ, կյանքի «տասնմեկերորդ ժամին», «նայած թե ով երբ պատրաստ է անսալ ժամանակի կանչին», - ասում է Հովհաննես Ոսկեբերանը:

Եկեղեցու հայրերից մեկն ասում է. «Մի հպարտացիր նրանց մոտ, ովքեր քեզնից հետո են սկսել Աստծո գործը կատարել, և մի հուսահատվիր, եթե ինքդ էլ ուշացած գործի լծվես»: Իրավամբ, ամենա կարևորը ժամանակի մարտահրավերն ընդունելն է, քո ջանքը, քո ներդրումն ունենալը՝ եթե ոչ սկզբում, ապա քո ժամին։ Քանզի երկրի ու հասարակության կայացման ջանքերում վերջիններն առաջինների պես սպասված են ու վերջիններն առաջինների չափ վայելելու են պայքարի ու միասնականության, հետևողականությանու փոխգործակցության պտուղները։ Եվ ինչպես առակում Տերը տասնմեկերորդ ժամին եկածին խաղաղեցնում է առավոտվանից աշխատածի հետ հավասար, այնպես էլ քաղաքացիական այս պոռթկման մեջ չկան և չպիտի լինեն առավել և նվազ արժանավորներ, պառակտողներ և պառակտվածներ, հավատարիմներ և դավաճաններ։ Այստեղ, այս պողոտայում այս օրերին եղել են ու կան միայն ու միայն ապագայի արդար մշակները։ Մարդիկ, ովքեր անսալով ժամանակի կանչին ու իրենց խղճի ձայնին, անգամ ունենալով բազում տարաձայնություններ, այս անգամ առնվազն մեկ բանում միասնական գտնվեցին՝ գիտակցեցին իրենց հետևողականության ուժը։ Այն ուժը, որը փոփոխությունների գրավականն է ու միջոցը։ Նաև նպատակը»:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել
Ամենադիտված