Ֆուտբոլիստները թեթևացրին մեր գործը. Տուխելը` «Բորուսիայի» 5:0 հաշվով հաղթանակի մասին
Սպորտ
«Շատ լարված ընկերական խաղ էր մեզ համար»,- Գերմանիայի 5-րդ դիվիզիոնում հանդես եկող «Ռեդեի» հետ ընկերական խաղում 5:0 հաշվով հաղթանակից հետո ասել է Դորտմուդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հիանալի կազմակերպած խաղի համար: Մեկնարկեցինք արտագնա խաղում հաղթանակ տոնելով և սեփական դարպասը անառիկ պահելով (ծիծաղում է): Եթե խոսենք լուրջ, ապա սա շատ լարված ընկերական խաղ էր մեզ համար, քանի որ շատ էինք մարզվում:
Մեր նպատակը իրականացավ: Ցանկանում էինք շատ տիրել գնդակին, կարևորություն էինք տալիս դիրքային խաղին: Խաղին մասնակցեցին նաև մինչև 23 տարեկանների թիմի խաղացողներ, այդ պատճառով էլ թիմը դեռ այնքան էլ ներդաշնակ չէր գործում:
Թիմը շատ աշխատասեր է և ուշադիր: Ֆուտբոլիստները թեթևացրին մեր գործը», -հետխաղյա ասուլիսի ժամանակ նշել է մարզիչը:
Հիշեցնենք, որ այդ խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցան հեղինակ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ