Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Կիպրոսին Disney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղեր Nike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. Reuters OpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքին Կապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասին Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին Flydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել Ավիվ Տիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ Փաշինյան 

Ցուցարարները կգիշերեն Ազատության հրապարակում (ուղիղ միացում, լրացվում է)

Հասարակություն

Նստացույցը Բաղրամյան պողոտայում շարունակվում է.

00.39

Քիչ առաջ norlur.am-ի թղթակիցը հայտնել է, որ Ազատության հրապարակում ակտիվիստներից մեկը կարել է բերանը: 

22.35

Ազատության հրապարակում տեղի ունեցող ցույցի համակարգողները որոշել են հուլիսի 9-ին բողոքի ակցիա կազմակերպել հրապարակում, իսկ մինչ այդ՝ նրանք պատրաստվում են գիշերել այնտեղ:

22.10

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Հունան Պողոսյանին առաջարկեց Ազատության հրապարակ հրավիրել ՄԻՊ պաշտպանին: Բանն այն է, որ ակտիվիստները ցանկանում են երթ կազմակերպել, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս և հորրդորում է քաղաքապետարանից թույլտվություն ստանալուց հետո միայն գնալ այդ քայլին:

Ազատության հրապարակում է նաև ակտիվիստ Վարդգես Գասպարին, նա ևս պահանջեց բացել ճանապարհը, ինչին հետևեց քաղաքացիների բացականչությունները. «Ամո՛թ, ամո՛թ»:

Հունան Պողոսյանը ակտիվիստներին խորհուրդ տվեց չսրել իրավիճակը:

20.30

«Միասին մենք կհաղթենք, հայեր միացե՛ք»,- բացականչում են քաղաքացիները:

19.50

Ակցիայի համակարգող Դավիթ Սանասարյանը հավաքվածներին հարցրեց՝ կա՞ մեկը, որ այսօր վախեցել է ոստիկանական գործողություններից, լսեց պատասխան՝ «Ո՛չ»: Այնուհետև հայտարարեց, որ պետք է շարունակեն պայքարը՝ «Մենք էլի լինելու ենք Բաղրամյանում»:

Դավիթ Սանասարյանը իր ելույթում ասաց. «Ոստիկանները վախեցել են, ինչքան ստորաժաբաժանում ունեն Օպերայում են: Մենք այնպես պետք է անենք, որ այդ ստորաբաժանումները հալումաշ լինեն, որ չկարողանան այլ գործողությունների գնալ»:

Նկատեց նաև, որ քիչ են ներկաները, քանի որ Ազատության հրապարկում այսօր պետք է տեղ չլիներ:

Դավիթ Սանասարյանը հայտարարեց նաև, որ հացադուլ կհայտարարի՝ «իմ բողոքն ուղղված չե իշխանություններին, այլ՝ ՀՀ քաղաքացիներին»:

19.25

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիյանը հայտարարեց, որ ցուցարարներին չեն թույլատրելու երթ իրականացնել:

19.05

Ազատության հրապարակն արդեն մարդաշատ է: Հավաքվածները կորոշեն իրենց հետագա անելիքները:

18.00

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեւանի ավագանու անդամ Գագիկ Բաղդասարյանի հետ միասին Դավիթ Սանասարյանին Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից տեղափոխել ենք տուն (հարազատների ուղեկցությամբ), իչպես նաեւ' Գարիկ անունով 19 տարեկան մի երիտասարդի' քաղաք: Հիվանդանոցում երկուսն էլ զննություն են անցել:

Դավիթի մասով մինչ այդ լուրեր էին շրջանառվում, որ ուղեղի ցնցում է տարել, նաեւ ասում էին, թե Գարիկի ձեռքն է կոտրված: Ինչպես բժիշկներն էին տեղեկացրել Դավիթին բուժզննության արդյունքների մասին, մտահոգիչ բան չկա: Թեպետ Դավիթի մոտ դեռ ցավեր կային կողի շրջանում, ինչպես անեւ' տարբեր քերծվածքներ:

Գարիկին ասել էին, որ սալջարդ է բութ մատի շրջանում: Երիտասարդը ասում էր, որ մատը լիարժեք շարժել չի կարողանում»:

15.25

Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այցելել էր Արաբկիրի ոստիկանության բաժին բերման ենթարկվածներին:

Վերջինիս փոխանցմամբ Դավիթ Սանասարյանը վատ ինքնազգացողության պատճառով տեղափոխվել է հիվանդանոց:

14.35

Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնելու ընթացքում ոստիկանություն է տարվել 46 անձ, որոնցից 6-ը անչափահաս էին: «ՀՀ ոստիկանություն բերման ենթարկված անձ չկա, ընդամենը ՀՀ ոստիկանություն է տարվել 46 անձ, որոնցից 6-ն անչափահաս էին և անմիջապես ազատ էին արձակվել, իսկ մնացածն այս պահին ազատ են արձակվում»,- ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության և տեղեկատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը:

13.27

Բաղրամյան պողոտան երթևեկելի է: Ցուցարարները հեռացվել են երթևեկելի գոտուց: Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ցուցարարներին հետապնդում չի սպառնում:

«Բերման ենթարկվածների նկատմամբ հետապնդում չի իրականացվի: Ամեն դեպքում, հավաստիացնում եմ, որ նրանք մեր քույրերն ու եղբայրներն են, նրանց նկատմամբ հետապնդում չի իրականացվի եւ նրանք ազատ կարձակվեն»,- ասաց նա:

Բերման են ենթարկվել նաև Դավիթ Սանասարյանը և Վաղինակ Շուշանյանը:

13.18

Բաղրամյան պողոտայում, ոստիկանները գրկած հեռացնում են ցուցարարներին, կան բերման ենթարկվածներ:

13.12

Ոստիկանությունը հորդորեց լրագրողներին ազատել բանուկ հատվածը:

12.57

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ոստիկանությունը հայտարարել է, որ աղբամանները տարել են, բայց ցույցը կարող է շարունակվել, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն ասաց.

«Այս պահին ես չեմ կարողանում մոտենալ, որ լսեմ ոստիկանության հայտարարությունը, բայց ինչո՞վ են իրենց խանգարում աղբամանները, եթե ցույցը կարող են շարունակել, ես չեմ հասկանում: Եթե ցույցը փողոցում շարունակվելու է, իսկ ցույցը Բաղրամյան պողոտայում է, նույն կերպ այստեղ աղբամանի փոխարեն կարելի է այլ բանով բարիկադ կառուցել:

Եթե իրենց խնդիրն աղբաման տանելն էր, ապա դրանով հարց չի լուծվում»:

Վերջինս նշեց նաև, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը շարունակելու է իր պայքարն անկախ նրանից, թե ինչ կլինի Բաղրամյան պողոտայում այսօր:

12.55

Գնահատական տալուց ձեռնպահ կմնամ, մինչև տեսնեմ, թե գործընթացն առաջիկայում ինչ զարգացում կունենա: Այստեղ կարևորն այն է, որ մասնակիցներն ու ոստիկանությունը զգոն լինեն, որ չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 23-ին: Այս մասին քիչ առաջ ասաց ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը:

12.50

Եկեք միասին վերականգնենք Բաղրամյան պողոտայի նախկին տեսքը: Հարգելի քույրեր, եղբայրներ, եկեք վերականգնենք Բաղրամյան պողոտայի նախկին տեսքը. քիչ առաջ հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

12.46

Ոստիկանները ճանապարհից հեռացրին աղբամանները. ներկաները վանկարկում են «ամո՛թ, ամո՛թ»:

11.25

ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին առաջարկել էր ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը, այդ հորդորները վերջին մի քանի օրերի ընթացքում ամբողջությամբ անտեսվել են: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Հայտարարությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

08.35

Լուսաբացը՝ Բաղրամյանում. ցուցարար տղաներն ու աղջիկները մաքրում են փողոցը.

 

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի ազգային հավաքականը զիջեց ԿիպրոսինDisney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղերNike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. ReutersOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինԿապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինԱդրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարըԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանըԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինFlydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել ԱվիվՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըԱռանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ ՓաշինյանԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըԿոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամըՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿ
Ամենադիտված