Վարչապետը կապ չունի. գյուղապետի պարզաբանումը
Հասարակություն
Այսօր ԼՈՒՐԵՐ.com-ի խմբագրություն էր զանգահարել Արարատի մարզի Արևաբույր գյուղի բնակիչներից մեկը, ով բողոքում էր ջրամատակարարման պարբերաբար անջատումներից:
Մեր զրուցակիցը նշել էր, որ ամեն անգամ, երբ դիմում են, պատասխան են ստանում, թե վթարի պատճառով է ջուրն անջատված:
Քիչ առաջ նույն գյուղի գյուղապետ Մարտին Ավետիսյանից տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո խնդիրը լուծվել է.
«Նման բան իսկապես եղել է. մի քանի ժամով ջուրը կտրված է եղել: Ես մինչև բարձրացել եմ վթարի վայրը, ժողովուրդը բարկացած ճանապարհը փակել է: Զանգահարել եմ մարզպետին, եկել, ժողովրդի հետ խոսել է, կանչել է կոմունալ ծառայությունների պետերին, աշխատողներին, հանձնարարություններ է տվել: Այս պահին բոլորի ծորակներից ջուր է գալիս, ամեն ինչ նորմալ է»,- ասաց գյուղապետը:
Մեր հարցին, թե արդյոք այսուհետ առանց անջատումների գյուղացիները ջուր կունենա՞ն, գյուղապետը պատասխանեց. «Այդ հարցն արդեն լուծված է»:
Նախորդ հրապարակման մեջ, մեջբերելով մեր զրուցակցի խոսքից, գրել էինք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գյուղը գտնվում է Արևաբույրից 100 մետր այն կողմ, այնտեղ անգամ անասունների կարիքները Գառնու ջրով են հոգում, իսկ այս գյուղի բնակիչները խմելու ջուր չունեն: Այս առթիվ գյուղապետը հատուկ անդրադարձ կատարեց. «Վարչապետն ի՞նչ կապ ունի: Կարևորը մեր մարզպետը կանգնեց գյուղի կողքը, հարցը լուծեց: Ամենայն ազնվությամբ եմ ասում՝ վարչապետը ոչ մի կապ չունի այս խնդրի հետ»,- ասաց գյուղապետը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ