Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Դովեղը եւ Բերդավանի դիրքերը aravot.am
Հայաստան
Տավուշի մարզի Բերդավան համայնքից տեղեկացանք, որ այսօր ժամը 21.30-ի սահմաններում, մոտ կես ժամ, ադրբեջանական զինուժը գնդակոծել է Բերդավան գյուղի պաշտպանական դիրքերը:
Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը aravot.am-ին հայտնել է, որ ժամը 21-ի սահմաններում ադրբեջանական զինուժը մոտ 25 րոպե, ընդհատումներով, կրակ է բացել գյուղի վրա: Տուժածների եւ վնասների մասին տեղեկություններ չկան:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից