457,79 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ»-ին վարձակալության տալու գործընթացում խախտումներ են եղել Այս կամուրջն առաջինը թիրախավորվեց ԱՄՆ-ի կողմից․ Մելիքյանի մեկնաբանությունը՝ հետպատերազմյան Իրանից Որևէ բան դատախազությունը չկարողացավ հիմնավորել, իրենք արդեն խախտել են նախաքննության գաղտնիքի շեմը Ինչո՞ւ ՔՊ-ն որոշեց դրսում բնակվող, աշխատող ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Ի՞նչ է սպասվում անապահով ընտանիքներին․ փոփոխություն՝ օրենքում Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ղազինյան Դավիթի գործով իրավական որևէ հիմնավորվածություն չկա. Վարդևանյան Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին Ընդդիմությունը չի մասնակցի Կառավարության հետ հարցուպատասխանին ՈՒՂԻՂ. ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը 

Մենք ստիպեցինք Ադրբեջանին իր դիմակը պատռել. Կարեն Գիլոյանը՝ Բաքվում տեղի ունեցած մրցաշարի մասին

Սպորտ

Մենք ստիպեցինք Ադրբեջանին իր դիմակը պատռել: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը:

«Մեզ շնորհավորում էին, շնորհակալություն հայտնում մասնակցության համար: Ամենաշատը մեզ հետ էին ցանկանում հարցազրույց անել բոլոր լրատվամիջոցները, այդ թվում նաև՝ ադրբեջանական: Բոլորն ուզում էին մեր մարզիկների կարծիքն իմանալ: Հասկանալի է՝ ոմանք փորձում էին պղտորել ջուրը՝ ձուկ բռնելու համար, ոմանց դա պետք էր, բայց իսկապես բոլորի ուշադրության կենտրոնում մեր պատվիրակությունն էր: Փորձում էին ելույթներն ավարտած մեր մասնակիցների հետ անպայման հարցազրույց անել, որովհետև մեկ բառն անգամ կարող էր ճակատագրական լինել, մենք փորձում էինք սառը, հավասարակշռված ամեն ինչն անել: Նույնիսկ խնդրում էինք, որ մեր նյութերի տակ մեկնաբանությունները շատ բաց չգրեին, որովհետև ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում էին անմիջապես: 

Ընկերներիցս մեկը գրել էր՝ Գիլոյան, դու Բաքուն գրավելու փորձ ունես՝ նկատի ունենալով 2007թ. աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էինք: Անմիջապես ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվեց հոդված, թե հայ «ֆաշիստները» չեն դադարում իրենց մեկնաբանություններն անել և այդ մեկնաբանությունն էր գրված:

Հարցազրույցներում ամեն ինչ ասել ենք, և վերնագրերը այդպես էլ գրում էին՝ չէինք վախեցել, որ վախենայինք՝ չէինք գա, եկել ենք պայքարելու:

Ամբողջ շեշտադրությունը եղել է այն, որ սա սպորտ է, մենք էլ եկել ենք մասնակցելու և հաղթելու: 25 հոգանոց պատվիրակությունում մեկ կամ երկու հոգու մոտ էր զգացվում լարվածություն, դա էլ ոչ թե վախից էր, այլ հաղթելու պատասխանատվության զգացումից: Բոլորը պրոֆեսիոնալ, մի մարդու պես շատ լավ տրամադրված, առանց ուշադրություն դարձնելու անընդհատ հնչող սուլոցներին, մասնակցեցին և փառքով պահեցին մեր երկրի պատիվը: Ամբողջ Եվրոպայի ծախսերը հոգացել է Ադրբեջանը, միայն մեր ծախսերն է հոգացել պարոն Գագիկ Ծառուկյանը՝ հրաժարվելով ադրբեջանական փողերից: Պետք է համոզված լինենք, որ մի տարի հետո Ռիո Դե Ժանեյրոյում մենք շատ մրցունակ հավաքական կունենանք, եթե նաև գումարեն այն ներուժը, որն ունեինք և չէինք տարել, ապա մենք կունենանք շատ լուրջ հավաքական և շատ լուրջ ակնկալիքներ:

Ինչ էր տեղի ունենում, եթե մենք չէինք գնում Բաքու. ադրբեջանցիները չէին սուլում, եվրոպացիները չէին տեսնում ադրբեջանցիների վերաբերմունքը, Ադրբեջանը հայտարարում էր, որ իրենք ամեն ինչ արեցին, Հայաստանը չեկավ, մեղքը Հայաստանինն է, ամբողջ պատասխանատվությունը կրում էինք մենք, դուրս էինք մնում ընդհանուր ընտանիքից, մեզ ոչ ոք չէր հասկանում:

Հիմա ի՞նչ տեղի ունեցավ. մենք գնացինք, պատվով մեր գործը կատարեցինք, ամբողջ Եվրոպան տեսավ, թե Ադրբեջանն ինչ վերաբերմունք ունի մարդկանց նկատմամբ, անգամ մարզիկների: Ադրբեջանական լրատվամիջոցներին հարցազրույց տալու ժամանակ ասացի, որ երկրպագում են ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ ինչ-որ մեկի համար: Ասացին՝ դուք էլ մեզ եք սուլել 2009թ. ձյուդոյի աշխարհի առաջնության ժամանակ: Ասեցի՝ այո, ես դահլիճում եղել եմ և վստահեցնում եմ՝ մենք սլովակներին չէինք երկրպագում ադրբեջանցիների դեմ, դուք երկրպագեք ձեր Ադրբեջանին և սուլեք ինչպես կարող եք, ես դա կհասկանամ, բայց երբ հայն ու սլովակը, հայն ու պորտուգալացին մրցում են ու դուք ամբողջովին հայի դեմ եք երկրպագում, դա չեմ հասկանում: Շվեյցարիացի կամավորը դուրս գալուց մոտեցավ մեզ, ասաց՝ այո, դուք ճիշտ եք ասում, այսինքն՝ մենք ստիպեցինք Ադրբեջանին իր դիմակը պատռել»:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
457,79 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ»-ին վարձակալության տալու գործընթացում խախտումներ են եղելԱյս կամուրջն առաջինը թիրախավորվեց ԱՄՆ-ի կողմից․ Մելիքյանի մեկնաբանությունը՝ հետպատերազմյան ԻրանիցՈրևէ բան դատախազությունը չկարողացավ հիմնավորել, իրենք արդեն խախտել են նախաքննության գաղտնիքի շեմըԻնչո՞ւ ՔՊ-ն որոշեց դրսում բնակվող, աշխատող ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքիցԻրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNNԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանըԻ՞նչ է սպասվում անապահով ընտանիքներին․ փոփոխություն՝ օրենքումԳործը իշխանության վախերի մասն է. Դավիթ ՂազինյանՂազինյան Դավիթի գործով իրավական որևէ հիմնավորվածություն չկա. ՎարդևանյանՖրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներինԸնդդիմությունը չի մասնակցի Կառավարության հետ հարցուպատասխանինՈՒՂԻՂ. ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցըՊետական աշխատողներին գաղտնալսում են. Կադրային փոփոխություններ` մարզպետաց աշխարհումԸնդդիմությունը չկա, ինչ սիրո ու համերաշխության մթնոլորտ է. Ալեն ՍիմոնյանՊԵԿ-ը հայտնաբերել է 278 խախտում և ավելի քան 121 մլն դրամի տուգանք կիրառել Փորձնակները կվարձատրվեն, նրանց ստաժը հաշվի կառնվի հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքումՆիկոլ Փաշինյանը Սրբուհի Գալյանին գործուղում է ՌուսաստանՀակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերըԵվրամիությունը քննարկում է հայկական արտահանումը փրկելու ուղիներըԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համարԿուզեի ընդդիմադիրների դեմքի արտահայտությունը տեսնեի, 9 տարբեր համայնքներ ենք խոշորացնում. ԽուդաթյանՄի դիմում էլ մենք ստորագրեցինք. Ալեն Սիմոնյանն ու նշանածը ստորագրել են ամուսնության պետական գրանցման փաստաթուղթըՆախագծով միասնականացվում են ավանդական և էլեկտրոնային ՀԴՄ-ների կանոններըԱԱ-2026․ Մեսսիի պատմական հեթ-տրիկը և աշխարհի չեմպիոնի վստահ մեկնարկըՓոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետԱրամ Ա Վեհափառի օրհնությամբ քահանայական ձեռնադրություն է կատարվելԱյսօր հայրերի օրն է. պարզ է մեզ ոչ ոք ծաղիկ և նվեր չի տալու. Ալեն ՍիմոնյանՖրանսիայի հրապարակում վթար է եղել. մոպեդավարը հոսպիտալացվել էՀայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ ՍուրենյանցԳազատար են վնասել. մի քանի բնակավայրերում գազ չկաՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 17-ի դրությամբԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՓամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը«Նիկոլը շարունակում է սեփականության վերաբաշխման քաղաքականությունը»․ ԱբրահամյանՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. նա կներկայացնի կառավարության կատարողականը«Հրապարակ»․ Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են Պետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ»Արեւմուտքը թույլ չի տալիս զիջումների գնալ. «Հրապարակ»«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավոր ընտրվելը քրեական հետապնդման հիմք է դառնում«Իրավունք». Կադրային փոփոխություններ են սպասվում մարզպետաց աշխարհումԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետածի գործով ընդդիմադիրի են հարցաքննել. ՔՊ-ն ստվերում է. «Ժողովուրդ»Մոսկվայից հրավերի սպասում՝ իշխանական կուլիսներում. «Ժողովուրդ»129 կուսակցություն՝ 2,9 մլն. բնակչության համար. ո՞ւմ են ներկայացնում քաղաքական բանակները. Ժողովուրդ«Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» «Հրապարակ»․ Փարսյանը հուսախաբ է եղել Չրի վտանգավոր հատկությունները. ինչու է պետք պահպանել չափավորությունը7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն առավոտյանԵվրոպացի առաջնորդները մտահոգություններ են հայտնել Իրանի շուրջ համաձայնության վերաբերյալԱպարանում բախվել են «Honda»-ն, «Opel Astra»-ն, «Chevrolet»-ը, «Mercedes»-ը և «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը
Ամենադիտված