«Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Դատարանը բավարարել է հայցը՝ անվավեր ճանաչելով Ծաղկաձորի ճոպանուղու 225,1 հա հողամասի գրանցումը Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս և Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում և արդիականացում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Արտակարգ իրավիճակ «Զվարթնոցում»․ Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել լքել երկիրը (տեսանյութ) Կարկուտը որոշ չափով վնասվել է գյուղատնտեսական մշակաբույսերը Արարատ Միրզոյանը երկու օրով արձակուրդ է մեկնում Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը վարչական վերահսկողության տակ է, չի կարող օգտվել սոցցանցային կապի միջոցներից ԱՄՆ–Իրան հնարավոր համաձայնությունը ուղղակի ազդեցություն կունենա Հարավային Կովկասի անվտանգության վրա. Վահե Դավթյան Կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը. ՄԻՊ 

Ունենք միջազգային հանրությանն 100 տոկոսանոց աջակցություն, ձևավորեցինք հաղթող երկրի ուժեղ մարդու կերպար. Ռոստոմյանը` Բաքվի մրցաշարին մասնակցելու մասին

Սպորտ

Բաքվի մրցաշարին մասնակցելու արդյունքում ունենք միջազգային հանրության հարյուր տոկոսանոց աջակցություն, հարգանք, բոլոր երկրներից համագործակցության առաջարկության աննախադեպ քանակ և, ամենակարևորը, ձևավորել ենք հայ մարզիկի, հայ քաղաքացու, հաղթող երկրի ուժեղ մարդու կերպար: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը:

«Նախ և առաջ առավոտյան լավ լուր ստացանք՝ Ունիվերսիադայում ունենք չեմպիոն: Շնորհավորում եմ բոլորիս:

Ինչ վերաբերում է Բաքվի մրցաշարին, ասեմ՝ մենք երբ մրցաշարին մասնակցելու  որոշում էինք կայացնում, այդ պատասխանատվությունն իր վրա վերցրեց Օլիմպիական կոմիտեն և իր համարձակությամբ, խոհեմությամբ ապացուցեց, որ միջազգային կառույցների հետ ճիշտ աշխատելու դեպքում՝ մեր երկրի հեղինակությունը կարելի է անհամեմատ բարձրացնել:

Եթե մենք առաջնորդվեինք տարբեր մարդկանց ասեկոսեներով, ապա այսօր մեր ՀԱՕԿ-ը հետ կտանեինք առնվազն տասը տարով: Այսօր մենք ունենք մեծ հեղինակություն, համախոհների մեծ բանակ, ինչն ապացուցեց Բաքվի խաղերը: Գիտեք՝ ոչ մեկի համար հաճելի չէր Բաքու գնալ, սակայն խաղերն ապացուցեցին, որ հնարավոր է, պայմանավորվածությունները, որոնք ունեինք միջազգային օլիմպիական կոմիտեի, Եվրոպայի օլիմպիական կոմիտեների հետ, ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր է բոլոր պայմանավորվածությունները պահպանել: Բոլոր այն երաշխիքները, որոնք տրվել էին մեր պատվիրակությանը' թե՛ անվտանգության մասով, թե՛ մաքսիմալ ազատ զգալու համար, մենք այդ ամենը տեսանք Բաքվում:

Մարտի տասին հանրահայտ դարձած ՀԱՕԿ-ի նիստն ապացուցեց, որ մենք կարող ենք մեզ վրա պատասխանատվություն վերցնել և այն պատվով տանել: Ինչ վերաբերում է մասնակցությանը, ապա պետք է ասեմ, որ բացման արարողությանը դուրս եկած մեր պատվիրակությանը հաճելի չէր հազարավոր ադրբեջանցիների մեջ մտնել, սակայն դա մեր երկրի համար էր պետք, մեր երկրի հեղինակության համար էր պետք, և պատվով արեցինք դա: Անգամ սուր քննադատություն անողները գնահատեցին այդ քայլը: Մեր պատվիրակությանն ամեն օր այցելում էին տարբեր օլիմպիական կոմիտեների նախագահներ, շնորհակալություն էին հայտնում և նշում, որ այս քայլն արդեն իսկ հաղթանակ է և այս քայլը բնորոշ է հաղթանակած ուժեղ երկրի ուժեղ մարդկանց: Նշեմ՝ մենք նաև համաշխարհային լրատվության կենտրոնում էինք, բոլորն անդրադարձել էին մեր պատվիրակությանը և նշել, որ հայ մարզիկը, հայ պատվիրակությունը, գալով Բաքու, ցույց տվեց իր ուժը: Ամենամեծ հաղթողը մեր պատվիրակությունն էր: Շնորհակալություն ՀԱՕԿ նախագահին, որ այդքան տղամարդկություն ունեցավ, իր վրա վերցրեց ամբողջ պատասխանատվությունը, և գլուխներս բարձր գնացինք և գլուխներս բարձր եկանք:

Այս քայլը մի քանի անգամ բարձրացրեց մեր հեղինակությունը եվրոպական և միջազգային օլիմպիական ընտանիքում: Բազմաթիվ առաջարկներ, նոր ծրագրեր, անգամ ԵՕԿ-ի նախագահն առաջարկեց, որ մեր օլիմպիականի ներկայացուցիչները ներգրավվեն ԵՕԿ-ի տարբեր հանձնաժողովներում: Մեր չգնալն ավելի մինուս էր բերում. միջազգային ասպարեզից մեկուսանալ, տարբեր խնդիրների առաջ կանգնել, չակերտավոր ասեմ՝ այդ վախի, վախկոտի, թույլի պիտակը մեզ վրա կկպներ:

Այսօր մենք ունենք հպարտ թիմ: Եթե Բաքվում սպորտային միջոցառում լինի, իհարկե, նորից կայցելենք:

Միակ վիճահարույց հարցը, որ ունեցել ենք Բաքվում, բռնցքամարտիկների ելույթներն էին: Երեք բռնցքամարտիկի մասին խոսք չի կարող լինել. բոլորը միակարծիք ընդունեցին, որ պարտվել են: Ընդհանուր մրցավարությունը բոլորի զայրույթն էր առաջացնում, և ոչ թե միայն հայերի: Կանոնակարգված մրցավարություն միջազգային ֆեդերացիայում այդպես էլ չհասկացանք կա՞, թե՞ ոչ: Նոր սիստեմ են մշակել՝ հինգ մրցավար նստում են և միավոր չեն տալիս, ռաունդը վերջանում է, մեկը սեղմում է կարմիր անկյունը, մյուսը՝ կապույտը: Օրինակ, երբ երեքը տալիս են կարմիր անկյուն, երկուսը՝ կապույտ, դրանից հետո համակարգիչն ընտրում է հինգ մրցավարից երեքի գնահատականը, և շատ հնարավոր է՝ այն ընտրի երկու կապույտը, և ընդամենը մեկ կարմիրը, ինչը եղավ մեր դեպքում, ինչպես նաև ուկրաինացիների: Սակայն նշենք, որ միտումնավոր որևէ բան չենք նկատել մեր պատվիրակության հանդեպ, որևէ մարզաձևում միտում չկար: Խայտառակ մրցավարություն, ակնհայտ կողմնակալություն, նման պիտակավորումներ չեմ կարող տալ, որովհետև չի եղել: Օրինակ տարբեր երկրներում ավելի վատ բաներ ենք տեսել, քան Բաքվում:

Յուրաքանչյուր մրցաշարի մեկնելուց մենք ունենք կանխատեսումներ: Ընդհանուր առմամբ, մենք ակնկալում էինք երեք մեդալ, ունեցանք մեկ մեդալ, սակայն, հաշվի առնելով, որ Բաքու էինք մեկնում, հոգեբանական ինչ պայմաններ էին, մարզիկների գերպատասխանատվության զգացումը, բնականաբար թե՛ ՀԱՕԿ-ը, թե՛ առանձին ֆեդերացիաները, բազմիցս նշել են, որ այն մարզիկները, ովքեր արդեն մեկնում են Բաքու, արդեն հաղթող են:

Մեր գլխավոր նպատակն անվտանգ գնալն էր, բացման արարողությանը մեր դրոշը տանելը: Իհարկե, ուզում էինք օրհներգը հնչեցնել, ցավոք, չստացվեց, դրա համար կային օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, չեմ ուզում բացել չակերտները: Անվտանգությունն ամբողջովին ապահոված էին բարձր մակարդակով: 

Ունենք միջազգային հանրության հարյուր տոկոսանոց աջակցություն, հարգանք, բոլոր երկրներից համագործակցության առաջարկության աննախադեպ քանակ և, ամենակարևորը, ձևավորել ենք հայ մարզիկի, հայ քաղաքացու, հաղթող երկրի ուժեղ մարդու կերպար: Պարգևատրում կլինի, պարզապես հիմա ըմբիշներն ուսումնամարզական հավաքի են, վերադարձից հետո կլինի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարումIl Fatto Quotidiano. G7-ի գագաթնաժողովը տեղի կունենա լուրջ տարաձայնությունների պայմաններում«Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են «Kia Sorrento»-ն և «BYD»-նFars. Իրանը 60 օրվա ընթացքում չի պահանջի վճար Հորմուզի նեղուցով անցնելու համարԴատարանը բավարարել է հայցը՝ անվավեր ճանաչելով Ծաղկաձորի ճոպանուղու 225,1 հա հողամասի գրանցումըՆախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս և Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում և արդիականացում Գերմանիան պնդում է, որ նավերը Հորմուզի նեղուցով անցնեն առանց մաքսատուրքերի «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԱրտակարգ իրավիճակ «Զվարթնոցում»․ Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել լքել երկիրը (տեսանյութ) Կարկուտը որոշ չափով վնասվել է գյուղատնտեսական մշակաբույսերըՎագենկնեխտ. Մերցի կառավարությունը Գերմանիան տանում է դեպի անկումԱրարատ Միրզոյանը երկու օրով արձակուրդ է մեկնումՓաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանըՄոդին հույս ունի, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կվերականգնի խաղաղությունը Մերձավոր ԱրևելքումԸնտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ ՄիրզոյանինԶախարովան արձագանքել է Կիև-Պեչորյան Լավրայի վրա հարձակման վերաբերյալ Կիևի հայտարարություններինՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանը վարչական վերահսկողության տակ է, չի կարող օգտվել սոցցանցային կապի միջոցներիցԷր-Ռիադը հույս ունի, որ Վաշինգտոնն ու Թեհրանը հաշվի կառնեն արաբական երկրների շահերըԱՄՆ–Իրան հնարավոր համաձայնությունը ուղղակի ազդեցություն կունենա Հարավային Կովկասի անվտանգության վրա. Վահե ԴավթյանԿազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը. ՄԻՊԻսրայելի բանակը կմնա Լիբանանի, Սիրիայի և Գազայի հատվածի անվտանգության գոտիներումՀայտնի է, թե որքան գումար է շահել Ծառուկյանը Գեյջիի հաղթանակի շնորհիվՀայաստանի քաղաքացիները քվեարկությամբ վերահաստատեցին իրենց կամքը՝ ապրելու խաղաղության մեջ. ՄիրզոյանՄեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան քննարկում են Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու հարցը CNN. ԱՄՆ-ը և Իրանը կհանդիպեն Դոհայում՝ համաձայնագրի կնքումից առաջ Ալիևը Շուշիում անցկացվող համաժողովի մասնակիցներին հղված ուղերձում հիշատակել է «Զանգեզուրի միջանցքը»Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանըWSJ. Հորմուզի նեղուցի բացումը կապացուցի ԱՄՆ-Իրան համաձայնագրի կենսունակությունը Քոչարյանին արգելել են լքել Հայաստանը․ ինչ է կատարվում ընտրություններից հետո (տեսանյութ) Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի ՀայաստանԿապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել. ԲԸՏՄԳնահատվել է գնդաձև կայծակի հետ հանդիպման ելքըՊուտինը անձամբ զանգահարել է Թրամփին. Ալիևի օգնականը՝ ՀայաստանումMehr․ Հորմուզի նեղուցը լիովին կբացվի մեկ ամսվա ընթացքում Լուկաշենկոն հայտարարել է Պուտինի հետ մոտալուտ հանդիպման մասինՔՊ-ականներն իրենց իրավական բեսպրեդելով ՀՀ-ում հաստատում են ավտորիտար, միակուսակցական համակարգ. քաղաքագետՀՀ ԱԳՆ-ի հետ քննարկում ենք, թե էլ ինչպես կարող է ԵՄ-ն աջակցել ՀՀ-ին, որպեսզի նախընտրած ուղղին չփոխվի. Կայա ԿալլասՉինաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրըՀարցրեք ԱԱԾ-ին. ՔՊ-ականը` օդանավակայանից Քոչարյանի կադրերի արտահոսքի մասին (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց ԲաքուՌուբենի խնդրանքով ես մտադիր եմ կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն, որը մոտ ապագայում կմեկնի Բաքու. Վերոնիկա Զոնաբենդ Telegraph. Սթարմերը չի ավելացնի պաշտպանության ոլորտում ներդրումները՝ չնայած հրաժարականներինԼեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևանում է (տեսանյութ)ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության պայմանագրում տեսել են հրեշավոր նվաստացումԱվստրալիան և Նոր Զելանդիան ողջունել են ԱՄՆ-Իրան համաձայնագիրըՕդանավակայանում առանց հայտարարագրման Hermes պայուսակով աղջկա են ձերբակալելԹմրամիջnցի шպօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել Ժնևում G7-ի դեմ բողոքի ցույցի ընթացքում այրել են Tesla և վնասել ՄԱԿ-ի գրասենյակըՊատգամավորը պարզաբանում է պահանջում «Զվարթնոցից» տեսագրության արտահոսքի վերաբերյալՃգնաժամ և բոյկոտ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում. հայտարարություն
Ամենադիտված