«Արարատը» և «Կրասնոդարը» ընկերական հանդիպում կանցկացնեն
Սպորտ
Հուլիսի 13-ից 27-ն «Արարատը» արտագնա ուսումնամարզական հավաք կանցկացնի Կրասնոդարի շրջանի Կրիմսկ քաղաքում: Մեր թիմը կհանգրվանի «Գիգանտ» մարզահամալիրում:
Նախատեսված են երեք ստուգողական հանդիպումներ, որոնցից առաջինն «Արարատը» կանցկացնի հուլիսի 15-ին: Մրցակիցն է Ռուսաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Կրասնոդարի» հետ:
«Արարատն» արդեն պայմանագրեր է ստորագրել բրազիլացի կենտրոնական պաշտպան Ջուլիանո Խիմենեսի և ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտի հետ: Արձակուրդից վերադարձել և մեր թիմին է միացել «Արարատի» ավագ Ալեքսանդր Ռակիչը. տեղեկացնում է հայկական թիմի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ