«Հրապարակ». Իշխանությունները ձեռնամուխ են եղել իրենց բաղձալի երազանքին
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բաղրամյանի պայքարը «հորով-մորով» անելուց հետո իշխանությունները ձեռնամուխ են եղել իրենց բաղձալի երազանքին' սահմանադրական բարեփոխումներին: Այս ընթացքում, երբ ցուցարարները և աղբամանները «չոքել» էին Սահմանադրական դատարանի դռանը, ՍԴ-ում, ԿԸՀ-ում և ՀՀԿ-ում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում աշնանն սպասվելիք հանրաքվեի ուղղությամբ: ՀՀԿ-ն ընտրական հանձնաժողովներում լիցենզիա ստանալու համար դասընթացների է ուղարկել մեծ թվով ՀՀԿ-ականների և այժմ ունի 15 հազար 684 լիցենզավորված' հանրաքվեի և ԱԺ ընտրությունների համար ԸԸՀ-ներում աշխատելու համար:
Ընտրատեղամասերը թվով 1900-ն են: Համեմատության համար նշենք, որ ԲՀԿ-ն ունի ընդամենը 3 հազար լիցենզավորված, մյուսները' շատ ավելի քիչ, ոմանք ընդհանրապես չունեն: Իսկ հանձնաժողովները պետք է կազմավորվեն բացառապես լիցենզավորված անձանցից, և եթե որևէ կուսակցություն չկարողանա լրացնել տեղերը, լիցենզիա ունեցող այլք, կոնկրետ ՀՀԿ-ն՝ մեծ սիրով կանի դա»:
Ավելի մանրամասն' թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից