Մեկ օրով ՀՀ նախագահ «կդառնա» Գալուստ Սահակյանը
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 9-ին Հայաստանում մեկ օրով նախագահ է լինելու Գալուստ Սահակյանը: Այդ օրը երկրից բացակայելու է Սերժ Սարգսյանը, նա Ուֆայում մասնակցելու է BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հնարապետություն) եւ ԵՏՄ ղեկավարների հանդիպմանը:
ԱԳՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախագահի հետ Ուֆա են մեկնում նաեւ Էդվարդ Նալբանդյանը, փոխվարչապետ Վաչէ Գաբրիելյանը, մի քանի տնտեսական նախարարներ: Նույն օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը տնտեսական բլոկի նախարարների հետ մեկնում է Մոսկվա՝ հանդիպելու ռուս գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
Այսպիսով, Գալուստ Սահակյանը, ըստ Սահմանադրության, մնում է երկրի գլուխը:
Հատկանշական է, որ 2 շաբաթ շարունակ Բաղրամյանը փակած ակտիվիստները որոշել են հենց Գալուստ Սահակյանի նախագահության օրը՝ հուլիսի 9-ին, մեծ հանրահավաք անցկացնել, որից հետո չեն բացառել այլ գործողությունների անցնելը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից