Ազատության հրապարակում նստացույցը շարունակվում է (լրացվում է)
Հասարակություն
Ազատության հրապարակում նստացույցը շարունակվում է.
16.01
Դավիթ Սանասարյանը կոչ արեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին միանալ հինգշաբթի օրը Ազատության հրապարակում կայանալիք հավաքին:
11.08
Դավիթ Սանասարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Բարև բոլորին:
Միանգամից ասեմ, որ լավ եմ և հացադուլիս միացած 4 երիտասարդները նույնպես լավ են և խաղաղ գիշեր ենք անցկացրել...
Դիմում եմ լրագրողներին:
Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, որ ձեր հարցերը տաք 13:00-ին, և անհատական չմոտենաք, մենք էներգիա խնայելու կարիք ունենք:
Կանխավ շնորհակալություն»:
10.10
Դավիթ Սանասարյանը շարունակում է իր կողմից հայտարարված անժամկետ հացադուլը: Նշենք, որ ըստ նրա հացադուլն ուղղված է ոչ թե իշխանություններին, այլ՝ հանրությանը: Այս կերպ ակտիվիստը փորձում է ուշադրություն հրավիրել խնդրի վրա, որպեսզի մարդիկ գան Ազատության հրապարակ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ