Ռուսաստանցի հայտնի միլիարդատերն ասուլիս է հրավիրում. հանդիպման վայրը` ծաղկող այգի Լեռնային Ղարաբաղ
Հասարակություն
Այսօր եմ իջել սարերից: Առաջիկա երկուշաբթի մամուլի ասուլիս եմ հրավիրում: Անցկացման վայրը՝ ծաղկող այգի Լեռնային Ղարաբաղ, հին հայկական քաղաք Շուշի: Կեսօրին: Այս մասին ВКонтакте սոցցանցի իր էջում գրել է ռուսաստանցի հայտնի միլիարդատեր Գերման Ստերլիգովը:
Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ ռուսաստանցի հայտնի միլիարդատեր Գերման Ստերլիգովը, կնոջ ու 5 երեխաների հետ միասին, երեք շաբաթ առաջ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ:
Ստերլիգովը գյուղատնտեսական ապրանքներ արտադրող խոշոր հոլդինգի սեփականատեր է:
Նշենք նաև, որ ռուսաստանցի հայտնի միլիարդատիրոջ՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելը խիստ զայրացրել է հարևան ադրբեջանցիներին:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան