«Վարչապետ իջիր», «Զախարյան, քյոփակ շուն». լարված իրավիճակ՝ կառավարության շենքի դիմաց. Ֆիրդուսի խաբված բնակիչները սպառնում են նստացույց անել (տեսանյութ)
Հասարակություն
Ֆիրդուսի փողոցի խաբված բնակիչներն այս պահին կառավարության շենքի դիմաց են. նրանք փակել են դեպի Տիգրան Մեծ փողոց տանող ճանապարհը և սպառնում են նստացույց անել:
Ինչպես հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, բնակիչները պահանջեցին հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Բնակիչների հետ խոսելու իջավ կառավարության նամակների և դիմում-բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, սակայն բնակիչները շարունակեցին պահանջել հանդիպում հենց վարչապետի հետ:
Նրանցից մի քանիսը նույնիսկ փորձեցին կառավարության շենք մտնել, սակայն անվտանգության աշխատակիցները դա թույլ չտվեցին: Հավաքվածները վանկարկում են. «Վարչապետ իջիր», «Պահանջում ենք մեր տները», «Զախարյան, քյոփակ շուն»:
Տեսանյութը՝ 1in.am-ի


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ