Ռոնալդուի ջենտլմենական արարքը` Լաս Վեգասում (լուսանկարներ)
Սպորտ
Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով այս օրերին հանգստանում է Լաս Վեգասում, բջջային հեռախոս է գտել և վերադարձրել այն տիրոջը:
Պորտուգալացին փնտրել է հեռախոսը կորցրած աղջկան, այն վերադարձրել և նրան հրավիրել ընթրիքի:
Այս մասին աղջիկը գրել է Ինսթագրամում և Ռոնալդուի հետ լուսանկար հրապարակել:
Օսթին Վուսթենհյուլն Ինսթագրամի իր միկրոբլոգում մասնավորպես գրել է.
«Վատ նորություններ՝ երկու օր առաջ կորցրել էի հեռախոսս: Լավ նորություններ՝ այն գտել էր Կրիշտիանու Ռոնալդուն: Ավելի լավ նորություն՝ անցյալ երեկո նա ինձ հրավիրել է ընթրիքի»:





















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)