Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել է Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ Աղեկյան Իսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն Կանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դի Աննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոն Մի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ Աբովյան Ավտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել է Ոսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթում Գրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամը 

ԱԺ ավարտված նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորն Արծվիկ Մինասյանն է, ամենաշատը բացակայել է Գագիկ Ծառուկյանը

Քաղաքական

Ազգային ժողովի ավարտված նստաշրջանի ընթացքում ամենաակտիվ պատգամավորը ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն է, ամենաշատը բացակայած պատգամավորը՝ ԲՀԿ խմբակցության անդամ Գագիկ Ծառուկյանը: Parliamentmonitoring.am կայքը հրապարակել է 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի ընթացքում ամենաակտիվ, ամենաշատը բացակայած, քվեարկություններին ակտիվ մասնակցած պատգամավորների ցանկը:

Ամենաակտիվ պատգամավորների ցանկում են նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ՀԱԿ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը և Գագիկ Ջհանգիրյանը:

Ամենաշատ բացակայած պատգմավորների ցուցակը գլխավորում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ով նիստերից բացակայել է 547 անգամ: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ամենաշատ բացակայած պատգամավորների երկրորդ հորիզոնականում է. նա նիստերից բացակայել է 310 անգամ: Ամենաշատը բացակայած պատգամավորների տասնյակում են նաև Կարո Կարապետյանը, Հրանտ Բագրատյանը, Կարեն Կարապետյանը, Վարդան Օսկանյանը, Արագած Ախոյանը, Արմեն Բաբայանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Գևորգյանը:

Ավարտված նստաշրջանի ընթացքում ամենաշատը կողմ է քվեարկել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը (547): Նրան հաջորդում են ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը (545), Ալեքսան Պետրոսյանը (544), ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը (544), Հայկ Գրիգորյանը (541), Տաճատ Վարդապետյանը (541), Վոլոդյա Բադալյանը (539), Հովհաննես Սահակյանը (539), Ռուբեն Հովսեփյանը (538), Հովհաննես Սոֆոյանը (536):

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, բացի ամենաակտիվ պատգամավորը լինելուց, նաև գլխավորում է ամենաշատը ձեռնպահ քվեարկած պատգամավորների ցանկը: Մինասյանը 253 անգամ ձեռնպահ է քվեարկել: Նրան հաջորդում են ՀՅԴ խմբակցության անդամներ Աղվան Վարդանյանը (203), Արմեն Ռուստամյանը (198), Արմեն Բաբայանը (161), «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը (123), ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը (109), ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը (109), ԲՀԿ-ական պատգամավորներ Վահագն Մախսուդյանը (108), Էլինար Վարդանյանը (106) և Վահան Բաբայանը (105):

Ամենաշատը դեմ քվեարկած պատգամավորների ցանկը գլխավորում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը (261): Նրան հաջորդում են Ալեքսանդր Արզումանյանը (182), Թևան Պողոսյանը (151), Ռուբիկ Հակոբյանը (146), Զարուհի Փոստանջյանը (129), Գագիկ Ջհանգիրյանը (111), Արամ Մանուկյանը (108), Լևոն Զուրաբյանը (107), Լյուդմիլա Սարգսյանը (92), Արծվիկ Մինասյանը (87):

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ
Ամենադիտված