«Բիրկիրկարայի» հետ խաղից առաջ «Ուլիսն» ունեցավ երկու նոր ձեռքբերում
Սպորտ
Մալթայի «Բիրկիրկարա» թիմի հետ Եվրոպայի լիգայի խաղարկության պատասխան խաղից առաջ «Ուլիսն» ունեցավ երկու նոր ձեռքբերում: Ակումբը կարճաժամկետ պայմանագիր է ստորագրել հարձակվողական ոճի կիսապաշտպաններ պերուացի Կլաուդիո Տորեխոնի և Իգոր Պադերինի հետ: Պերուացի 22-ամյա ֆուտբոլիստն առայժմ չի կարող հանդես գալ մեր թիմի կազմում «Բիրկիրկարայի» հետ խաղում: Իսկ ահա 25-ամյա Իգոր Պադերինը ամենայն հավանականությամբ խաղադաշտ դուրս կգա հուլիսի 9-ին:
Հավելենք, որ երկու ֆուտբոլիստների հետ էլ պայամանգիրը կարող է երկարաձգվել, Եվրոպայի լիգայի հանդիպումներից հետո:. տեղեկացնում է «Ուլիսի» մամուլի ծառայությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ