«Ուլիսի» կիսապաշտպանությունը և հարձակվողական գիծը ուժեղ է. «Բիրկիրկարայի» մարզչի օգնական
Սպորտ
«Ուլիսի» կիսապաշտպանությունը և հարձակվողական գիծը ուժեղ է: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ «Ուլիսի» հետ Եվրոպայի լիգայի որակվորման փուլի առաջին տուրի պատասխան խաղից առաջ ասաց «Բիրկիրկարայի» մարզչի օգնականը` Մանսուետոն:
«Ուլիսի» հետ առաջին հանդիպմանը՝ խաղասկզբին, մրցակիցը որոշակի առավելություն ուներ, սակայն մենք հավասարեցրինք խաղը: Երկրորդ խաղից մեծ սպասումներ ունենք, վստահ ենք մեր ուժերի վրա և հույս ունենք՝ կհաղթենք: «Ուլիսի» կիսապաշտպանությունը և հարձակվողական գիծը ուժեղ է: «Վեսթ Հեմի» խաղալու հնարավորությունը բնականաբար շարժառիթ է, սակայն այժմ կենտրոնացած ենք այս խաղի վրա»,- ասաց Մանսուետոն:
Անդրադառնալով իր թիմի խաղացողներին, մարզչի օգնականը նշեց.
«Նիկոլին կմասնակցի խաղին: Թիմի հիմնական դարպասապահը կխաղա թե ոչ, հարյուր տոկոսով համաոզված չենք, սակայն մյուս դարպասապահը նույնպես լավ դրսևորեց իրեն և դա խնդիր չէ: Մեր հիմանկան նպատակը որակավորման փուլը անցնելն է»:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է զրոյական՝ ոչ ոքի:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ