ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները 

Հայաստանում կատարվել է աննախադեպ վիրահատություն

Գիտություն և Մշակույթ

6-ամյա աղջնակը «Արաբկիր» ԲՀ-ի վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել ապրիլի 23–ին, երեկոյան ժամը 22.00–ին' որովայնի և կրծքավանդակի շրջանի ցավերի, փսխումների կապակցությամբ' «որովայնի առաջային պատի և կրծքավանդակի փակ տրավմա» նախնական ախտորոշմամբ:

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ցեղասպանության զոհերի Սրբադասման արարողակարգից վերադառնալիս նրա ընտանիքը ճաշել է ռեստորաններից մեկում։ Հենց այնտեղ էլ երեխաների խաղի ժամանակ աղջկա վրա է շրջվել բարի սեղանը (барная стойка): Վաղարշապատի հիվանդանոցում նախնական հետազոտման արդյունքում ախտորոշվել է որովայնի և կրծքավանդակի առաջնային պատի սալջարդ։ Ծնողները որոշել են նրան տանել «Արաբկիր» ԲՀ։ Ճանապարհին երեխան սկսվել է փսխել։ Վիրաբուժական ինտենսիվ թերապիայի բաժանմունքում իրականացվել են անհաժեշտ բոլոր հետազոտությունները, ինտենսիվ բուժումը, սահմանվել է լաբորատոր գործիքային մշտական հսկողություն։

Ապրիլի 24-ի առավոտյան երեխայի ընդհանուր վիճակի վատացման, գործիքային քննությունների դինամիկայում բացասական տվյալների առկայության հիման վրա որոշում է կայացվել իրականացնել շտապ վիրահատական միջամտություն' որովայնի խոռոչի օրգանների վնասվածքների հայտնաբերման և վերացման նպատակով: Վիրահատության ընթացքում հայտնաբերվել են լյարդի, ենթաստամոքսային գեղձի գլխիկի, աջ երիկամի վերին բևեռի, հաստ աղու լյարդային ծնկան շրջանի սալջարդեր։ Հետագա զննմամբ պարզվել է, որ պատռվածքներ կան աղջնակի 12–մատնյա աղու առաջային և հետին պատերին։ Ներքին օրգանների վնասվածքներն այդքանով չէին սահմանափակվել։ Ֆատերյան պտկիկը' ընդհանուր լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի ծորանը, նույնպես վնասվել և ամբողջությամբ պոկվել էր 12-մատնյա աղու պատից։ Ամբողջությամբ պոկված էր նաև 12-մատնյա աղու ստորին հորիզոնական հատվածը։ Հաշվի առնելով, որ նման միաժամանակյա համակցված, բազմակի վնասվածքների պարագայում անհրաժեշտ է ենթաստամոքսային գեղձի և հարակից օրգանների մեծ ռեկոնստրուկցիա' վիրահատող բժիշկներ «Արաբկիր» ՀԿ-ի ուրովիրաբուժական բաժանմունքի վարիչ Պողոս Գեյիկյանը և մանկական վիրաբույժ Ալբերտ Լալազարյանը ուրովիրաբուժական ծառայության ղեկավար Սահակ Առաքելյանի հետ քննարկման արդյունքում նպատակահարմար են գտել հրավիրել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Գագիկ Համբարձումյանին։ Նշենք, որ անատոմիական այդ հատվածի ներքին օրգանների միաժամանակյա նման ծավալի վնասվածքներ չէին հանդիպել անգամ ճանաչված այս վիրաբույժի աշխատանքային պրակտիկայում։

Ստանձնելով վիրահատության և բուժման ելքի պատասխանատվությունը' Գագիկ Համբարձումյանն առաջնային է համարել աղջնակին հետագա հնարավոր բարդություններից զերծ պահելը։ Նկատի ունենելով նրա փոքր տարիքը, վնասվածքների ծանրությունը և նման դեպքերում իրականացվող ռեկոնստրուկցիաների ժամանակ հաշմանդամության զարգացման հավանականությունը (շաքարային դիաբետ, զարգացման և մարսողության լուրջ խանգարումներ), նա վիրահատության ընթացքում որոշել է վերականգնելով' պահպանել վնասված օրգանները և դրանց անատոմիական ամբողջականությունը, ինչպես նաև օրգանների ֆիզիոլոգիական բնականոն գործունեությունը։ Այսպիսով, աննախադեպ վիրահատության ընթացքում նրան հաջողվել է վերականգնել բոլոր վնասվածքները, իր անատոմիական տեղում վերատեղադրել պոկված, անջատված լեղա-պանկրեատիկ Ֆատերյան ծորանը։ Վիրաբուժական տեսակետից սա բավականին համարձակ որոշում էր և թվում էր անհավանական, սակայն վիրաբույժին հաջողվեց կատարել այն:

Սա վստահաբար կարելի է փաստել այսօր' վիրահատությունից ավելի քան 2 ամիս անց։ Այսօր աղջնակն աշխույժ է և առույգ, նորմալ են լաբորատոր, գործիքային հետազոտությունների ցուցանիշները: Իսկ մինչ այդ հետվիրահատական շրջանն անցել է լարված ու ծանր, սակայն առանց վիրաբուժական բարդությունների: Երեխան երկար ժամանակ ստացել է ինտենսիվ թերապիա, ինչպես նաև' ներերակային սնուցում: Ժամանակի ընթացքում, աստիճանաբար վերականգնվել է բնական ճանապարհով սնուցումը։ Ներկայումս հանվել է հեղուկների օժանդակ, ներերակային ներմուծումը, վերականգնվել է սննդակարգի տարիքին համապատասխան ծավալն ու տեսականին։

Նշենք, որ նման վիրահատություն Հայաստանում կատարվել է առաջին անգամ։ Վիրահատող բժիշկներին դեռևս չի հաջողվել համացանցում գտնել օրգանների նման վնասվածքների դեպքում այսպիսի վերկանգնում' ֆատերյան պտկիկի վերատեղադրումով: Ընդ որում, մասնագիտական գրականության տվյալներով նման համակցված տրավմաների դեպքում բավականին բարձր է մահացության և հաշմանդամության տոկոսը:

Բուժման ողջ ընթացքում երեխան գտնվել է վիրահատող անձնակազմի, «Արաբկիր» ՀԿ տնօրինության, վիրաբուժական, վերակենդանացման, ախտորոշիչ բաժանմունքների ողջ անձնակազմի մշտական ուշադրության կենտրոնում: Բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի և հոգատարության շնորհիվ ոչ միայն փրկվել է աղջնակի կյանքը, այլև հաջողվել է կանխել հնարավոր բարդությունները և ապահովել նրա հետագա բնականոն զարգացումը:

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասին
Ամենադիտված