Օզբիլիսն ամռանը հնարավոր է հեռանա «Սպարտակից»
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հնարավոր է այս ամռանը հեռանա թիմից, քանի որ ֆուտբոլիստի տրանսֆերի համար մի քանի առաջարկ կա: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
«Ներկա պահին «Սպարտակն» Օզբիլիսի տրանսֆերի հետ կապված մի քանի առաջարկ ունի: Ֆուտբոլիստը հնարավոր է լքի ակումբն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ»,- ասել է աղբյուրը:
Նշենք, որ անցյալ մրցաշրջանն Օզբիլիսը գրեթե բաց թողեց վնասվածքի պատճառով:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մոսկովյան ակումբ տեղափոխվել է 2013թ. «Կուբանից»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ