Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ 

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ

Տնտեսություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ:

Հանրապետության ղեկավարն այցելել է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, որտեղ ծանոթացել է ընկերության զարգացման ծրագրերին և մասնակցել ընդլայնված ու արդիականացված կոմբինատի ֆլոտացիոն մասնաշենքի բացման արարողությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանին կոմբինատում շրջայցի ժամանակ ներկայացրել են, որ հարստացուցիչ ֆաբրիկայի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների ավարտից հետո մասնաշենքը վերազինվել է եվրոպական չափանիշներին համապատասխան նոր ֆլոտացիոն մեքենաներով: Ընկերությունը, պատասխանատուների հավաստմամբ, պլանավորում է 2012թ. ավելացնել հանքաքարի վերամշակումը' տարեկան հասցնելով 2.7 մլն տոննայից մինչև 3.5 մլն տոննայի: Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի վերակառուցման ավարտից և նոր տեխնիկայի ձեռքբերումից հետո աշխատատեղերի քանակը կհասնի 985–ի, որը կազմում է արդյունաբերական այս քաղաքի աշխատունակ բնակչության 1/3-ը: Ընթացիկ տարում միջին աշխատավարձը նախատեսվում է մինչև 250 հազ. դրամ:

Սահմանամերձ Ագարակում Նախագահն այցելել է նաև քաղաքի վերանորոգված մշակույթի կենտրոն, որտեղ համայնքի համաֆինանսավորմամբ, Ագարակի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատների աջակցությամբ և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվել են 80,5 մլն դրամի աշխատանքներ: Մշակույթի կենտրոնն արդեն գործում է՝ իր հանդիսությունների դահլիճով, մարզասրահով, անհրաժեշտ այլ հնարավորություններով:

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Սերժ Սարգսյանն այցելել է Մեղրու նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Նախագահին զեկուցվել է, որ Մեղրի քաղաքում նոր երկհարկանի բժշկական կենտրոնի կառուցումը նպատակ ունի նորակառույց հիվանդանոցի շենքում միավորել Մեղրիի և Ագարակի բժշկական կենտրոնների բոլոր հիվանդանոցային և ամբուլատոր ծառայությունները, ինչը թույլ կտա առավել արդյունավետ և աշխարհագրական առումով մատչելի բժշկական ծառայություններ մատուցել տարածաշրջանի բնակչությանը:

Նշվել է, որ շուրջ 3500 քմ մակերեսով նորակառույց շենքում տեղակայվող բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը կազմված կլինի ընդհանուր թերապևտիկ և մանկական, ինֆեկցիոն, վիրաբուժական, մանկաբարձական, ինչպես նաև ինտենսիվ բուժման բաժանմունքներից: Բժշկական կենտրոնը կունենա նաև անհետաձգելի և պլանային դեպքերի համար ընդունարան և դրան կից ախտորոշիչ բաժանմունք ու օժանդակ ծառայություններ: Բժշկական կենտրոնի շինարարության համար Մեղրիի քաղաքապետարանը հատկացրել է մոտ 1.2 հա հողատարածք: Ծրագիրն սկսվել է 2011թ. և նախատեսվում է ավարտել 2013թ. վերջին:

Հանրապետության ղեկավարն այսօր Սյունիքում մասնակցել է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության մանրացման տեղամասի և Կապանի բժշկական կենտրոնի վերանորոգված մանկական մասնաշենքի բացման արարողություններին:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որը շահագործում է Հայաստանում պղնձի և մոլիբդենի խոշորագույն՝ Քաջարանի հանքավայրը, կառուցել է կիսաինքնամանրացման նոր մասնաշենք: Հանքաքարի կիսամանրացման աղացի շահագործման արդյունքում, ընկերության ղեկավարության հավաստմամբ, բացի կոմբինատի արտադրողականության մոտ 40-50 տոկոսով բարձրացումը, լուծվել է ևս 150 աշխատատեղի խնդիր՝ շուրջ 250 հազ. դրամ միջին աշխատավարձով: Կոմբինատի աշխատողների թիվը կազմում է շուրջ 3,300, միջին աշխատավարձը՝ 287 հազ. դրամ:

Նախագահը Կապանի բժշկական կենտրոնի վերանորոգված մանկական մասնաշենքի բացման արարողությունից հետո շրջայց է կատարել առողջապահական այս հաստատությունում, ծանոթացել կատարված աշխատանքներին և մատուցվող ծառայությունների որակին:

Կապան քաղաքի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի երկհարկանի մասնաշենքը կառուցվել է 1960-ական թվականներին: Այն վերանորոգվել է 1980թ., իսկ 2005թ. ենթարկվել է թեթև կոսմետիկ նորոգման և կարիք ուներ լուրջ վերանորոգման:

Հիվանդանոցի մանկական բաժանմունքը տարեկան սպասարկում է 400-450 երեխա: Հանրապետության ղեկավարին զեկուցվել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի շրջանակներում վերանորոգված Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմուքում տեղադրվել է ջեռուցման համակարգ, ամբողջովին փոխվել են ջրամատակարարման, կոյուղու և էլեկտրական համակարգերը, միջհարկային ծածկերը փոխարինվել են բետոնյա ծածկերով, կատարվել է մասնաշենքի տարածքի վերահատակագծում, արտաքին պատերի հարդարում և հիդրոմեկուսացում, իսկ տանիքն ամբողջովին փոխվել է: Բացի վերանորոգումից, ծրագրի շրջանակներում բաժանմունքը նաև վերակահավորվել է, համալրվել է նոր սարքավորումներով և ստացել շտապ օգնության մեքենա:

Բաժանմունքի վերանորոգումից հետո նախատեսվում է բուժանձնակազմի 10-12 աշխատատեղի ավելացում, իսկ սպասարկվող երեխաների քանակը' մինչև 600-650 երեխա: Հիվանդանոցի մանկական բաժանմունքում բուժվում են սոմատիկ հիվանդություններով երեխաներ: Բաժանմունքն ունի նաև ինտենսիվ թերապիայի սենյակ: Առաջին հարկաբաժնում կառուցվել և գործում է մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներով երեխաների վերականգնողական կենտրոն: Նախատեսվում է ստեղծել նորածինների վերակենդանացման և ինտենսիվ բուժման ստորաբաժանում ևս, որը կսպասարկի նաև Սյունիքի մյուս տարածաշրջանների նմանատիպ խնդիրներ ունեցող նորածիններին:

Սյունիքի մարզում Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը կշարունակվի նաև ապրիլի 17-ին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան
Ամենադիտված