Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը՝ 3 մլրդ դրամ
Տնտեսություն
Ապրիլի 17-ին տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36294142 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը 4 մլրդ 980 մլն դրամ, որից մրցակցային` 4 մլրդ 490 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 490 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 037 935 057 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.2619 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.3800 տոկոս: Աճուրդին մասնակցել 7 գործակալ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում