Անդրադարձ կատարվեց Հայաստանում ստանդարտացման բնագավառում իրականացվող գործընթացներին
Տնտեսություն
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ընդունեց Ստանդարտների ազգային ինստիտուտի հրավերով Հայաստան ժամանած ԻՍՕ Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) նախագահ Բորիս Ալյոշինին և ՌԴ տեխնիկական կանոնակարգման և չափագիտության պետական կոմիտեի (Ռոսստանդարտ) ղեկավար Գրիգորի Էլկինին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան Հայաստանում ստանդարտացման բնագավառում իրականացվող գործընթացների ներդաշնակեցմանը միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտներին, քննարկեցին ստանդարտացման ծրագրերում սահմանված ազգային գերակայությունները, միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման գործընթացում Հայաստանի ակտիվ մասնակցության հնարավորությունները:
Հանդիպման օրակարգում էր նաև Հայաստանի գործարար միջավայրի համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու և արտահանումը խթանելու նպատակով տեխնիկական խոչընդոտների վերացմանն ուղղված հարցերի քննարկումը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում