Պայմանագիր՝ 2 ընկերությունների տարածքներում ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման վերաբերյալ
Տնտեսություն
Ապրիլի 26-ին ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությունը կնքեցին պայմանագիր «ՌԱՕ ՄԱՐՍ» և «ԵրՄՄԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությունների տարածքներում ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին:
Պայմանագիրը կնքեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանը: Պայմանագրի առարկա են հանդիսանում Ազատ տնտեսական գոտու կազմակերպման, դրա տարածքում ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, կազմակերպչի կողմից ծառայությունների մատուցման, այդ ծառայությունների սակագների սահմանման, ներդրումների ապահովման, ԱՏԳ շահագործողների ներգրավման, լիազոր մարմնի կողմից վերահսկողության իրականացման արդյունքում առաջացող և ԱՏԳ գործունեության հետ կապված այլ իրավահարաբերությունները' Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն:
«ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ տարածքի համար ԱՏԳ գործառնական տեսակն է արտադրաարդյունաբերական և տեխնիկակիրառական՝ էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության ոլորտներում, իսկ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքի համար՝ վերոնշյալ ոլորտները սպասարկող գիտական հետազոտություններ և մշակումներ, փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ իրականացնելը


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում