Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ Արդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը 

Համագործակցություն Լատվիայի հետ՝ հարկային և մաքսային ոլորտներում

Տնտեսություն

Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջին 3 տարիներին մեկնարկած բարեփոխումները հետաքրքրություն են առաջացրել արտերկրում և համապատասխան միջազգային կառույցներում: Այդ նպատակով տարբեր երկրների հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար փոխադարձ այցելություններ են կազմակերպվում:

Ապրիլի 24-27-ը պաշտոնական այցով մեր երկրում է Լատվիայի պետական եկամուտների ծառայության գլխավոր տնօրեն տիկին Նելիա Եզդակովայի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն է՝ քննարկել երկու գերատեսչությունների հարկային և մաքսային ոլորտներում և փորձի փոխանակման ասպարեզում երկկողմանի համագործակցության հարցեր: Պաշտոնական այցի ընթացքում հյուրերը հանդիպումներ են ունեցել կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ հարկային եւ մաքսային ոլորտներում ապագա համագործակացության հնարավոր ուղղությունները: Լատվիայի պետական եկամուտների ծառայության պատվիրակությունը ծանոթացել է ՊԵԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության և հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի գործունեությանը: Հյուրերն այցելել են նաև Արաբկիրի և Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություններ, շրջել սպասարկման կենտրոններում, հետևել աշխատանքային գործընթացներին: Ի դեպ, լատվիացի հյուրերին՝ ի թիվս ներկայացրած մի շարք նորամուծությունների, հաճելիորեն զարմացրել է նաև տեղեկատվական և վճարային տերմինալների կիրառումը: Այնուհետև ՊԵԿ Ուսումնական կենտրոնի դահլիճներից մեկում հայ և լատվիացի գործընկերները քննարկել են հետագա անելիքները: Կողմերը եզրահանգել են, որ Հայաստանի և Լատվիայի պետական եկամուտների համակարգերը շատ ընդհանրություններ ունեն, մասնավորապես այն առումով, որ հանդիսանում են միավորված՝ հարկային, մաքսային և սոցիալական վճարների վարչարարության համար իրավասու գերատեսչություններ, իրականացնում են նույն գործառույթները, ունեն նմանատիպ նախադրյալներ և նույնանման տեսակետներ համակարգերի հետագա զարգացման վերաբերյալ:

Տիկին Եզդակովան, ներկայացնելով իր ղեկավարած կառույցը, որը գործում է 1993 թվականից, տեղեկացրել է Լատվիայի պետական եկամուտների ծառայության կողմից իրականացված բարեփոխումները՝ ճգնաժամանային և հետժգնաժամանային ժամանակահատվածներում, որպես հաջողության գրավականներից մեկը նշելով կառուցվածքային վերակազմակերպումը և կառավարման եռաստիճան համակարգից անցումը դեպի կենտրոնացված՝ մեկաստիճանական համակարգի, որտեղ տարածքային մակարդակով կազմակերպվում են միայն հարկ վճարողների սպասարկման ստորաբաժանումների աշխատանքները: Կարևորելով հարկ վճարողների որակյալ սպասարկման անհրաժեշտությունը, Լատվիայի պատվիրակության ղեկավարը նկատել է, որ Հայաստանում ևս այդ ուղղությամբ զգալի աշխատանք է արվել՝ ողջունելով հատկապես էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կիրառումը և էլեկտրոնային ծառայությունների ընդլայնումը: Ինչ վերաբերում է ճգնաժամի հաղթահարման խնդիրներին, ապա ըստ Նելիա Եզդակովայի, ձեռնարկված խիստ տնտեսման միջոցառումների շնորհիվ իրենց հաջողվել է խուսափել խոշոր ցնցումներից: Լատվիացի գործընկերներն ընտրել են հարկային դրույքաչափերի, մասնավորապես՝ ԱԱՀ-ի տոկոսադրույքի, բարձրացման ուղղությունը:

Հանդիպման ընթացքում միաժամանակ հարկային և մաքսային բարեփոխումների թեմաներով երկկողմանի շնորհանդեսներ են անցկացվել: Հայ մասնագետները լատվիացի գործընկերներին ներկայացրել են էլեկտրոնային կառավարման բնագավառում իրականացված բարեփոխումները, մասնավորապես՝ «Հարկ վճարողների սպասարկում», «Հարկատու-3», «Գործարարի անձնական գրասենյակ» ծրագրերը: Լատվիայի պատվիրակության անդամներին հետաքրքրել է մեր էլեկտրոնային կառավարման մոդելը: Կարևորելով փորձի փոխանակումը, տ-ն Եզդակովան ընդգծել է, որ թեպետ էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը Լատվիայում մեկնարկել է դեռևս 1996-ից՝ հաշվի առնելով այդ ժամանակաշրջանի լավագույն միջազգային փորձը, այնուամենայնիվ իրենք հետաքրքրված են մի շարք լուծումների հարցում' ուսումնասիրել և ընդօրինակել հայաստանյան գործընկերների փորձը: Ընդհանուր առմամբ, հանդիպումն անցել է գործնական մթնոլորտում, ավարտվել հարց ու պատասխանով:

Հարկ է նշել, որ Հայաստանի և Լատվիայի միջև հարկային և մաքսային ոլորտներում փոխգործակցությունը երկար տարիների պատմություն ունի: 2002-ից արդեն իսկ գործում է «ՀՀ և Լատվիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան, իսկ 2006-ից՝ «Մաքսային հարցերում փոխօգնության վերաբերյա» համաձայնագիրը: Այս պաշտոնական այցի ընթացքում ևս մեկ փոխգործակցության հիմք դրվեց. ապրիլի 26-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ և Լատվիայի Հանրապետության ՊԵԾ ղեկավարների կողմից ստորագրվեց «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Լատվայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը: Եվրոպական Միության անդամ հանդիսացող Լատվիայի պետական եկամուտների ծառայության հետ փորձի և տեղեկատվության փոխանակության ընդլայնումը օգտակար կլինի Հայաստանի հարկային և մաքսային մարմինների համար՝ օրենսդրության և վարչարարության կատարելագործման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից: Համաձայնագրի ստորագրումը մեծ դեր կունենա նաև հարկերից խուսափելու դեմ պայքարում՝ երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակության խորացման շնորհիվ:

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանն ընդգծել է, որ ստորագրված համաձայնագիրը ևս մեկ քայլ է Եվրամիության անդամ երկրների հետ մեր հետագա հարաբերությունների զարգացման ուղղությամբ, մասնավորապես միջգերատեսչական համագործակցության առումով. «Լատվիան հաստատել է ստվերային տնտեսության դեմ պայքարի ծրագիրը և մենք ցանկություն հայտնեցինք համագործակցել նաև այդ բնագավառում: Բացի այդ, մեզ շատ հետաքրքրեց նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես էլետրոնային դարանների, արխիվների վարման իրենց փորձը: Մեր մասնագետների ուսուցման, փոխայցելությունների շուրջ ևս պայմանավորվածություն է ձեռք բերվել»:

Լատվիայի պետական եկամուտների ծառայության գլխավոր տնօրեն Նելիա Եզդակովայի խոսքերով, ստորագրված համաձայնագիրը նշանակալի իրադարձություն է երկու գերատեսչությունների համար. «Սա շատ կարևոր համաձայնագիր է, փորձի փոխանակումն օգտակար կլինի երկու գերատեսչությունների համար: Վստահ եմ, որ մեր այցելության ընթացքում սկիզբ դրված սերտ փոխգործացկությունը կշարունակվի և մեր հետագա համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի»:
Լատվիայի պետական եկամուտների ծառայության պատվիրակությունն այցելել է «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: «Մենք կիսում ենք ձեր վիշտը, սգում ենք ձեզ հետ միասին»,-ասել է Նելիա Եզդակովան:

Ի դեպ, Հայաստանում գտնվելու ընթացքում տիկին Ն.Եզդակովային ընդունել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև
Ամենադիտված