Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը Արման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ Արդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը 

Մենք կարող ենք գտնել այն ոլորտները, որտեղ Հայաստանը կլինի լավագույնը աշխարհում. վարչապետ

Տնտեսություն

Հայաստանի ազգային մրցունակությունը կարևորագույն մարտահրավեր է և մենք պետք է գտնենք մեր երկրի հարաբերական առավելությունները՝ Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա որպես մրցունակ երկիր ներկայացնելու համար: Այս մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է «Նորարություն, մրցունակություն և տնտեսական աճ» թեմայով համաժողովի ընթացքում: «Մենք պարտավոր ենք այսօր մրցակցության դաշտում ներդնել ամուր հիմքեր՝ դիմակայելու և հարաբերական առավելություն ունենալու համար: Դա նշանակում է, որ մենք պետք է մտածենք գլոբալ կերպով, հասկանանք, թե որն է ժամանակակից աշխարհի զարգացման հիմնական շարժիչը, ինչ տրամաբանությամբ է զարգանալու աշխարհը և այդ կանխատեսումների ներքո էլ նկարագրենք Հայաստանի այսօրվա տեղը և դերը: Այդ առումով, համաշխարհային ֆինանստնտեսական ճգնաժամը բացահայտում է առկա խնդիրները, ցույց է տալիս մեր պետության, տնտեսության, հասարակական և քաղաքական համակարգերի ուժեղ և թույլ կողմերը, և ստիպում է մեզ նոր ուղղություններ որոնելիս դասեր քաղել ճգնաժամից»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ 21-րդ դարը մրցակցություն է ինտելեկտուալ և նոր գիտելիքի ստեղծման բնագավառներում, իսկ այդ մրցակցության մեջ հաղթում են այն երկրները, որոնք մեծ ուշադրություն են դարձրել գիտելիքին, ստեղծել են գիտական ուսումնասիրությունների համար անհրաժշետ ենթակառուցվածքներ: «Այս տարիների ընթացքում անցնելով բազմաթիվ փորձությունների միջով՝ մենք պետք է և կարող ենք գտնել այն ոլորտները, որտեղ կարող ենք մասնագիտանալ և լինել լավագույնը աշխարհում»,- նշել է վարչապետը:

Անդրադառնալով պետություն մասնավոր համագործակցությանը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ Ազգային մրցունակության խորհուրդը հենց այդ մեթոդաբանության կիրառման առարկան է: Ստեղծվել է մի կառույց, որը պետք է միավորի պետության և մասնավորի կարողությունները՝ ազգային մրցունակության խնդիրները լուծելու ժամանակ: Կառավարության ղեկավարն ասել է, որ խորհուրդն առաջարկում է օգտագործել պետական միջոցները՝ տարբեր ծրագրերը մասնավոր հատվածի համաֆինասավորմամբ և կարողությունների օգտագործմամբ իրականացնելու համար: «Այս կառույցի նպատակն է երկրի մրցունակության բարձրացման համար օգտագործել ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում սփռված հայկական ներուժը: Դրա համար Ազգային մրցունակության խորհրդի կազմում ընդգրկվել են այնպիսի մարդիկ, որոնք տարբեր երկրներում իրենց ոլորտներում հասել են հաջողության»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ պետություն-մասնավոր համագործակցության մոտեցումը տարբեր երկրներում բերել է հաջողություններ: Այդ առումով, պետությունը մասնավորի հետ ստեղծել է համագործակցության նոր հարթակ, որտեղ հաշվի առնելով հարաբերական առավելությունները՝ արտահանման ներուժ ունեցող 11 ուղղություններով կանխորոշվում են երկրի ճյուղային զարգացման հեռանկարները և կայացվում կարևորագույն որոշումներ: «Այստեղ պետությունը որոշումներ կայացնելիս չի գերիշխում, հակառակը՝ օժանդակում է, որպեսզի այդ որոշումները կայացնեն մասնավոր հատվածի ներկայացուցիչները: Պետությունն ընդամենը պարտավորություն է ստանձնում՝ օժանդակել ծրագրերին: Այդ առումով, մրցակցային պայմանները բոլոր ճյուղերի համար մնում են հավասար»,- ասել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ ժամանակակից աշխարհում արտադրողականության աճի բարձրացման ամենահզոր ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառն է, որը ներխուժել է բոլոր ճյուղերի մեջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՏՏ-ն վերջին տարիների ընթացքում մեր երկրում դինամիկ զարգացում է ապրում, վարչապետ հույս է հայտնել, որ նրա ներուժը կօգտագործվի վերը նշված 11 ճյուղերում:

«Միաժամանակ, մրցունակ լինելու համար պետք է ունենանք մրցունակ կրթական համակարգ: Մենք պետք է կառուցենք գիտելիք-բուհական համակարգ-արտադրություն շղթան: Դա նշանակում է, որ համագործակցությունը կրթական հաստատությունների հետ ունենալու է էական նշանակություն: Այն պետությունները, որոնք կկարողանան կառուցել արդյունավետ կրթական համակարգ՝ հնարավորություն կստանան ապահովել իրենց մրցունակությունը»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Համաժողովը կազմակերպվել է Հայաստանում «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցչությունը, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր
Ամենադիտված