Ապրիլին՝ մարտի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.6% գնանկում
Տնտեսություն
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում, ըստ որի՝ 2012թ. ապրիլին՝ մարտի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.6% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների՝ համապատասխանաբար 0.9% և 0.1% հավելաճ: 2012թ. ապրիլին 2011թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.1%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 102.9%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.5%, ծառայությունների սակագներինը՝ 101.0%: 2012թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.5%, ինչը 0.7 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (1.2%):
2012թ. ապրիլին 2011թ. ապրիլի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.9%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 101.5%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.3%, ծառայությունների սակագներինը՝ 101.5%, իսկ հունվար-ապրիլին 2011թ. հունվար-ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 103.0%, 103.2, 103.8, և 102.1%: 2012թ. ապրիլին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 111.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 116.2%, ոչ պարենային ապրանքներինը՝ 106.7%, ծառայությունների սակագներինը՝ 105.4%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2012թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է սպառողական գների 2.0-0.2% գնանկում, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.5%-ով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում