Փոփոխություններ և լրացումներ եռակողմ համաձայնագրում
Տնտեսություն
Մայիսի 4-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը` ի դեմս գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերությունը` ի դեմս նախագահ Վիկտոր Յակունինի, համաձայնագիր են կնքել՝ «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2011 թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ` «Ռուսական երկաթուղիներ», «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների պատվիրակությունների և ՀՀ վարչապետի կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի մասնակցությամբ, տեղի էր ունեցել քննարկում` «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման պայմանագրում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ, որին հաջորդել էր 2011 թ. դեկտեմբերի 2-ին Կողմերի միջև համապատասխան Համաձայնագրի նախագծի ստորագրումը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում