Վազորդը կրկնել է Ուսեյն Բոլթի համաշխարհային ռեկորդը (տեսանյութ)
Սպորտ
Ամերիկացի վազորդ Ջասթին Գեթլինը ճապոնական հեռուստաշոուի ժամանակ գերազանցել է Ուսեյն Բոլթի համաշխարհային ռեկորդը:
Բոլթը դեռևս 2009թ-ին Բեռլինում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում հարյուր մետր տարածությունը վազել է 9,58 վայրկյանում:
Գեթլինը շոուի ժամանակ նույն տարածությունը հաղթահարել է 9,45 վայրկյանում:
Ռեկորդը պաշտոնական կարգավիճակ չի ստանա, քանի որ նախ մրցավազքը տեղի չի ունեցել IAAF-ի հովանի ներքո, բացի այդ էլ մարզիկին օգնել են հատուկ քամի առաջացնող սարքերով:
Իսկ Գեթլինի անձնական ռեկորդն առանց կողմանակի օգնության 9,74 վայրկյան է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու