«Խազար»-ը հրապարակել է Ադրբեջանի ՊՆ այս տարի կորցրած զինծառայողների թիվը
Ադրբեջան
2016 թվականին Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածում կորուստը կազմել է 8 զինծառայող:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը» հայտնում է «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը (Caspian Defense Studies Institute – CDSI):
Կառույցն այդ տեղեկությունը հրապարակել է Ադրբեջանի ՊՆ և ԶԼՄ-ների հրապարակումների մոնիտորինգի հիման վրա: «Խազար»-ի' փետրվարի 29-ի դրությամբ տեղեկություններով' մահացածներից 4-ը մարտական, 4-ը' ոչ մարտական կորուստ է:
Ոչ մարտական կորուստներից մեկ զինծառայող մահացել է ավտոմոբիլային վթարի, մեկ զինվոր' հիվանդության, մեկը' դժբախտ պատահարի, մեկն էլ' ծառայակցի կողմից բացված կրակի հետևանքով:
Մահացածներց 5-ը զինվորներ, երկուսը' պայմանագրային զինծառայողներ, մեկն էլ' լեյտենանտի կոչումով սպա է եղել: Մահացածներից 7-ը ՊՆ, մեկը' պետական սահմանային ծառայության զինծառայողներ են եղել: Անցած ժանակաշրջանում մեկ զինծառայող (ՊՆ) վիրավորվել է ավտովթարի հետևանքով, մեկ հոգի (պետական սահմանային ծառայություն) վարժանքների ժամանակ նռնակի պայթյունից վնասվածքներ է ստացել:
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն մինչ այժմ խոստովանել է 5 զինծառայողի մահը:
«Ազադլըգ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի խնդրանքով ԼՂՀ հետ հաստատված հրադադարի ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը 3000-ից ավելի զինծառայող է կորցրել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը