Զավեն Բադոյանն ու Նաիրի Մինասյանը հրավիրվել են Հայաստանի հավաքական
Սպորտ
«Բանանց» ֆուտբոլային ակումբում ֆաքս է ստացվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ըստ որի մարտի 4-ից 6-ը ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն Ակադեմիայում կայանալիք Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին պետք է ներկայանան «Բանանցի» ֆուտբոլիստներ Զավեն Բադոյանն ու Նաիրի Մինասյանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Զավեն Բադոյանը «Բանանցին» միացել է 2015/16 մրցաշրջանի ձմեռային դադարի ընթացքում և նոր պետք է նշի իր պաշտոնական նորամուտը թիմի կազմում: Բադոյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 5 հանդիպման: Իսկ Նաիրի Մինասյանը «Բանանցի» ֆուտբոլային դպրոցի սան է և առաջին անգամ է հրավեր ստանում ազգային հավաքականից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու