«Ժողովուրդ». Տնտեսությունը շարունակում է աղքատանալ
Հայկական Մամուլ
Արտերկրից ֆիզիկական անձանց անունով Հայաստան ուղարկվող տրանսֆերտները շարունակում են բացասական իմաստով «ռեկորդներ» արձանագրել: Ինչպես հայտնի է՝ անցած տարվա սկզբից տրանսֆերտները սկսեցին կտրուկ նվազել, եւ ցուցանիշները հավասարվեցին հեռավոր 2007 թվականներին: Ժամանակներ, երբ թվում էր, թե ավելի վատ չի կարող լինել: Սակայն այս տարվա հունվարին ստացված տրանսֆերտների չափը փաստում է, որ վատից էլ վատ կարող է լինել:
Այսպես, «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2016 թվականի հունվարին ֆիզիկական անձանց անունով ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 29 մլն 372 հազար դոլար:
2015-ի հունվարին այդ ցուցանիշը եղել է 36 մլն 821 հազար դոլար, իսկ 2014-ին' 78 մլն 614 հազար: Տրանսֆերտների՝ այս տարվա ցուցանիշից ցածր թիվ մեկ էլ եղել է հեռավոր 2005 թվականին: Նույնիսկ 2006-ին տրանսֆերտների զուտ ներհոսքն ավելի մեծ է եղել եւ կազմել է 31 մլն 128 հազար դոլար: Սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը, որը հիմնականում գոյատեւում է հենց տրանսֆերտների հաշվին, շարունակում է աղքատանալ:
Կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից