Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին ձյան մեջ մեքենաներ են արգելափակվել
Արտակարգ Պատահար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 2-ին' ժամը 05.13-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 24-րդ կմ-ում՝ տառերի պուրակի մոտ, ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՄԱՆ» 81 RF 100 (վարորդ՝ Հ. Ե.) և «ԲՄՎ» 96 TT 900 պետհամարանիշերի (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենաները:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը